Իրանը ռազմական օգնություն է ուղարկում Սիրիա
Իրանը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել Սիրիայում ռազմական խորհրդատուների թվի ավելացման և այնտեղ ուժեր ուղարկելու համար։
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։
«Թեհրանը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները Սիրիայում ռազմական խորհրդատուների թվի ավելացման և ուժեր տեղակայելու համար», - գործակալությանը ասել է պաշտոնյան: