Նախարարությունը դպրոցներին հանձնարարական չի տվել հերոսների պատվո անկյունները վերացնելու վերաբերյալ. ԿԳՄՍ նախարար
Նախարարությունը դպրոցներին հրահանգներ չի տվել հերոսների պատվո անկյունները հեռացնելու վերաբերյալ։ Այս մասին դեկտեմբերի 4-ին կառավարական ժամին հայտարարեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելեց, որ նման հայտարարությունն ապատեղեկատվություն է։
«Մենք կարծում ենք՝ տանդարտացման անհրաժեշտություն կա: Կրթական միջավայրը ներառում է ոչ միայն դասագրքերի և դասերի միջոցով սովորելը, այլև այն բովանդակությունը, որը աշակերտները տեսնում են դպրոցների պատերին: Ուստի ուղերձներն ու արժեքները պետք է համահունչ լինեն վարվող քաղաքականությանը, և նախարարությունը մշակել է դպրոցների պատերի ձևավորման ձեռնարկ»,-նշել է Ժոննա Անդրեասյանը