Իրանի հոգևոր առաջնորդն իր տեղակալին գործուղել է Մոսկվա
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին միջազգային հարցերով տեղակալ Այաթոլլա Մոհսեն Քումին ժամանել է Մոսկվա։
Այս մասին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպանատունը:
«Այաթոլլահ Մոհսեն Քումին պատվիրակության ուղեկցությամբ այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամանել է Մոսկվա, որին դիմավորել է Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին»,- նշել են Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունից։
Այցի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: