Հայտնի են Ուկրաինայի վերաբերյալ Դոնալդ Թրամփի ծրագրերի մանրամասները
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ուկրաինական հակամարտությունը լուծելու ծրագիրը ներառում է Ուկրաինայի տարածքների հրաժարում հօգուտ Ռուսաստանի, ինչպես նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի վերացում։
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրներին:
«Թրամփի խորհրդականները հրապարակայնորեն քննարկում են ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու առաջարկները, որոնց համաձայն՝ տարածքների զգալի մասը կփոխանցվի Ռուսաստանի Դաշնությանը»,- նշում է գործակալությունը։
Ծրագրերից մեկը մշակել է ԱՄՆ ապագա փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։ Ըստ Reuters-ի՝ բացի Վենսի ծրագրից, Սպիտակ տան ընտրված ղեկավարն ուսումնասիրում է կարգավորման առաջարկները Քիթ Քելլոգի կողմից, ով կզբաղեցնի Թրամփի օգնականի և Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնը։