Չլինի՞ թե Հովիկ Աղազարյանի «դուրս տված» պետական կոնֆիդենցիալ ինֆորմացիան Նիկոլ Փաշինյանի համեմատությունն էր Քրիստոսի հետ․ վերլուծաբան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Չլինի՞ թե Հովիկ Աղազարյանի «դուրս տված» պետական կոնֆիդենցիալ ինֆորմացիան Նիկոլ Փաշինյանի համեմատությունն էր Քրիստոսի հետ, որին Աղազարյանը, իր իսկ խոստովանությամբ, սկսել էր հավատալ միայն Նիկոլ Փաշինյանին ճանաչելուց հետո:
Իհարկե Աղազարյանը դա ասել է շատ վաղուց, բայց Նիկոլ Փաշինյանը միայն 2024 թվականի նոյեմբերի 18-ին է այցելել Վատիկան եւ հանդիպել Սուրբ Աթոռի քահանայապետի հետ: Հնարավոր է, որ այդ հանդիպումից հետո է վարչապետ Փաշինյանը հասկացել, թե պետական ինչ կոնֆիդենցիալություն է պարունակել Հովիկ Աղազարյանի այդ հայտարարությունը»։