Հարավային Կորեայի նախագահն արտակարգ ռազմական դրություն է հայտարարել
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը երեքշաբթի արտակարգ ռազմական դրություն է հայտարարել՝ երկրի ընդդիմությանը մեղադրելով խորհրդարանը վերահսկելու, Հյուսիսային Կորեային համակրելու և կառավարությանը հակապետական գործունեությամբ կաթվածահար անելու մեջ, հայտնում է Associated Press-ը։
Նախագահն այս քայլը չափազանց կարևոր է անվանել երկրի սահմանադրական կարգը պաշտպանելու համար։
2022 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր Յունը փորձել է առաջ տանել իր օրակարգն ընդդիմության կողմից վերահսկվող խորհրդարանում, հաղորդում են լրատվամիջոցները: