Ուժգին պայթյուն Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում. կան տուժածներ
![Ուժգին պայթյուն Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում. կան տուժածներ](/timthumb.php?src=disc/03-12-24/c99d0ed9118e2177719f16299ca6ee75.jpg&w=780)
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորների թիվը հասել է վեցի։
Այս մասին ասված է Ադրբեջանի Գլխավոր դատախազության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ հայտարարության մեջ։
Սումգայիթում, 13-րդ միկրոշրջանի Սահիլ փողոցում պայթյուններ են տեղի ունեցել մասնավոր բնակելի շենքերում։ 13-րդ միկրոշրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վեց մարդ հոսպիտալացվել է։ Այս պահին նրանց բուժումը շարունակվում է։ Փրկարարները շարունակում են տեղում աշխատանքներ իրականացնել:
Պայթյունի պատճառները հայտնի չեն: