«Ասում են՝ հերոսներին վարկաբեկում եք, ես էլ ասում եմ՝ ո՞ր հերոսներին, որ ավտոմատով մտնում ու ասում էին՝ դավայ ստեղից, էս քոնը չի՞ այլևս»․ Փաշինյան
Արտագաղթի պատճառներն 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի վերջնական քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Արտագաղթի պատճառները մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ այո, պատճառ կարող է լինել սոցիալական բարդությունը, արդարության պակասը, բայց դրանց մի մասն էլ կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ։
«Մենք չենք խոսել կոնֆլիկտային միջավայրում իրենց վրա շատ մեծ պատասխանատվություն վերցրած մարդկանց ներհասարակական, ներհայաստանյան պահվածքի, կարգավիճակի մասին»,- ասաց նա։
Փինյնաը նշեց․ «Ասում են՝ հերոսներին վարկաբեկում եք, ես էլ ասում եմ՝ ո՞ր հերոսներին, որ ավտոմատով մտնում ու ասում էին՝ դավայ ստեղից, էս քոնը չի այլևս»։
Նա ընդգծեց, որ այս իրադրության պատճառով քաղաքացիներ են թողել ու գնացել՝ ասելով, որ արդարություն ու ապագա չկա։