Երևանի մետրոպոլիտենում խուլիգանություն կատարելու գործով 5 օտարերկրացի է կալանավորվելԱդրբեջանը հերթական օգնությունն է ուղարկել ՈւկրաինայինՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Նորվեգիա«Անընդհատ սպասում ենք՝ իրար գրկած». ինչ փոխեց 150 դրամը (տեսանյութ)Մի ժամ ա՝ տրանսպորտի եմ սպասում, 45 հազար թոշակ ստացողը ո՞նց 150 վճարի․ հետն էլ ապարատը չի աշխատում (տեսանյութ)Գազելային մանիպուլյացիա․ ինչպե՞ս է ստացվում, որ մեր քաղաքացիները նկատում են 87 MAN-երը, բայց չեն նկատում 100 «Գազել»-ները․ Բաբկեն Պիպոյան (տեսանյութ)Սպիտակ տունը 97%-ով կկրճատի USAID-ի անձնակազմն ամբողջ աշխարհում. ReutersՊարզվել է, թարգմանիչը սխալ է թարգմանում Ռուբեն Վարդանյանի գործի 100-ավոր հատորները. նրան բացարկ է հայտարարվելՓաշինյանը ի՞նչ է մտածում, պիտի ուղեղ ունենա, որ մտածի. Իրենք չեն զիջելու, մենք էլ չենք զիջելու, չենք վճարելու. քաղաքացի (տեսանյութ)ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումը Ռուսաստանին հնարավորություն կտա Հայաստանի հետ խոսել մշտական պահանջների լեզվով․ Արմեն Գևորգյան
Գերմանիան 45 ադրբեջանցիների արտաքսել է երկրից, ովքեր վերադարձել են Բաքու
Սիրիայի ո՞ր բարեփոխումներին է պատրաստ աջակցել Հայաստանը. ԱԳՆ մեկնաբանությունըՆիկոլին անհրաժեշտ էր որևէ լուսանկար, որպեսզի իր թիմին խաբելու կամ հուսադրելու բան ունենա․ Արտակ ԶաքարյանԲաքվի նպատակը 23 հայի մասնակցությամբ «դատավարությամբ» Հայաստանի դեմ նոր օպերացիայի իրագործումն է․ ԱբրահամյանԻսրայելը հարձակվել է Լիբանանի վրաՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԱդրբեջանը ոչնչացրել է Հայաստանի մեգալիթյան մշակույթի կարևոր հուշարձաններից մեկը՝ Ալ լճերի Մեծ հարթակ-զրահըՔաղաքացիներին վիրավորող կինը նախարարի մորաքույրը չէ․ նախարարությունից հերքում ենԻնչո՞ւ է Աննա Հակոբյանն ընտրել Ստանիսլավսկու թատրոնը. «Հրապարակ»Փաշինյանի կառավարական տան ծախսերը պետական գաղտնիք են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»Շունչը պահած սպասում են Ռուսաստանի արձագանքին. «Հրապարակ»Աննա Հակոբյանի մեքենաները հետախուզվում են հարկադիրի կողմից. «Իրավունք»Արևմտյան դեսպանատները հրահանգավորել են իրենց հաճախորդ ուժերին ու դեմքերին, մտնել պայքարի մեջ, բայց իրենց օրակարգով. «Իրավունք»
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ
Անդրանիկ Քոչարյանը փորձում է ապացուցել, որ «խառնակիչ» չէ. սիրաշահում է թիմակիցներին. «Ժողովուրդ»Համայնքապետի խորհրդականն ինքնասպան է եղել. «Հրապարակ»Քաղաքացիները ֆինանսները չհայտարարագրելու նոր մեթոդ են գտել. «Ժողովուրդ»Վրաստանը կվերափոխի օտարերկրյա գործակալների մասին օրենքըԵրկար ժամանակով ջուր չի լինելու Հայ գերիներին ճնշում են Բաքվում. Դավիթ Բաբայանը ուղերձը տվեց Ավելի քան 740 միլիոնի պահանջ ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանից. դրամական միջոցների վրա կալանք է դրվել Փաշինյանը ԱՄՆ-ում տարածաշրջանային հարցերը քննարկել է ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի հետ Քաղաքացուն ՀՅԴ-ական լինելու համար հեռացրել են աշխատանքից ԱՄՆ-ն Իսրայելին կտրամադրի 11 տոննա կշռող ռումբ՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համարՓաշինյանը նշանակում է արել Անվտանգության խորհրդում Երևանը և Թբիլիսին համագործակցության հուշագիր են ստորագրել Պարեկներն արգելել են Ջերմուկի խաչմերուկից դեպի Սյունիքի մարզ բեռնատարների տեղաշարժը Բաքվում գտնվող մեր հայրենակիցները պաշտպանում են Հայաստանի Հանրապետության շահերը․ Առաքելյան Եթե 2018թ. վերջում պետական պարտքի միջին տոկոսը եղել է 5%, ապա հիմա այն հասել է 7,2%-ի
Թեհրանն անփոփոխ դիրքորոշում ունի ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ․ Իրանի ԳՇ պետի տեղակալ
Երբ Հենրիխ Մխիթարյանը 20-21 տարեկանից Արցախում բարեգործություն էր անում, Արման Բաբաջանյանն այդ ժամանակ մոր վրա ցուցմունք էր գրում. «Սամվել» վեպի տակ մնացածը հայրենասիրության դասեր է տալիս. Ռուբեն Հայրապետյան (լուսանկարներ) Փաշինյանն ու IRI-ի նախագահը քննարկել են ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը Մտավոր հետամնացներն ու գիշերամիզություն ունեցողները կզորակոչվեն բանակ. բանակի համալրման հետքերով (տեսանյութ) ՆԳՆ-ից հերքում են, որ ստորագրության մեջ Արարատ լեռան պատճառով հրաժարվել են սոցքարտ տրամադրել Բաքուն չի բավարարել ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Վարդանյանի միջնորդությունները ԶՊՄԿ հաղորդումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ինքնիրավչության հատկանիշներով «Դեպի Եվրատեսիլ» նախագծում ելույթ կունենա 12 մասնակից Ի՞նչ է գործնականում նշանակում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը․ Իշխան Սաղաթելյան ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները Պանաման վերացրեց ԱՄՆ-ի տուրքերը Պանամայի ջրանցքում
Մամուլ

Ովքե՞ր են իրականում ցանկանում ձեռք բերել Թեղուտի հանքը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկություններով, «Թեղուտ» ՓԲԸ բաժնետոմսերի գնման և հանքի հետագա շահագործման իրավունք ստանալու հայտ է ներկայացրել «Գեֆեստ Մայնինգ» ընկերությունը: Հիշեցնենք, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը փոխկապակցված է ՎՏԲ բանկի հետ, որը Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով 2022 թվականից խնդիրների առջև էր կանգնած և մտադիր է վաճառել հանքավայրը։

Նույն պատճառով Թեղուտի հանքավայրից արտահանումը, հետևաբար՝ նաև արդյունահանումը որոշակիորեն սահմանափակված է եղել։ Ըստ այդմ, խոշոր շուկաներ արտահանման էական սահմանափակումը հանգեցրել է հանքի խիստ մասնակի շահագործման, որն էլ լուրջ վնաս էր պատճառում թե՛ տեղի բնակչությանը, քանի որ այստեղ 1000-ից ավել մարդ էր աշխատում, թե՛ պետական բյուջեին ընդհանուր առմամբ: Ինչ վերաբերում է «Գեֆեստ Մայնինգ» ընկերությանը, ապա մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ խոսքը Ղազախստանում գրանցված կազմակերպության մասին է, ավելին, այն գրանցվել է ընդամենը մեկուկես ամիս առաջ՝ 2024 թ. հոկտեմբերի 22-ին: Ընկերության երկու բաժնետերերից մեկը՝ «CUPRUM MINERALS MANAGEMENT» ընկերությունն էլ ստեղծվել է հոկտեմբերի 17-ին:

Վերջինիս երկու ֆիզիկական անձ բաժնետերերից մեկը Նուրլան Կուսաինովն է, որը չունի փորձ հանքարդյունաբերության ոլորտում, հանդիսանում է պետական պաշտոնատար անձ Ղազախստանի Հանրապետությունում: Հանքարդյունաբերության ոլորտում փորձ չունի նաև «CUPRUM MINERALS MANAGEMENT»-ի և «Գեֆեստ Մայնինգի» երկրորդ բաժնետեր Ալեքսեյ Ուտկինը: Ղազախստանի Հանրապետության պետական ռեեստրներից վերհանված նյութերի հիման վրա արված վերլուծությունը չի հիմնավորում պարոնայք Ուտկինի և Կուսաինովի թե՛ փորձառությունը և թե՛ ֆինանսական կարողությունները 200 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ և կառավարման բարդությամբ աչքի ընկնող հանքարդյունաբերական ակտիվ ձեռք բերելու և շահագործելու համար:

Ըստ այդմ, կան հիմնավոր կասկածներ, որ նրանք այս գործում իրական վերջնական շահառու չեն հանդիսանում: Իրականում, ըստ մեր տեղեկությունների, իրական շահառուները խնդիր են դրել շրջանցել արևմտյան պատժամիջոցները, ինչին «Փաստը» կանդրադառնա առաջիկայում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում