Սիրիայում թուրքամետ զորքերը գրավում են նոր քաղաքներ և տարածքներ
Սիրիական ընդդիմությունը հայտնում է Ասադի բանակի նահանջի մասին Համայի մի քանի շրջաններից դեպի Հոմս։
Մի քանի աղբյուրներ պնդում են, որ քաղաքը կարող է ընկնել մոտակա ժամերին։
Զինված խմբավորումները, որոնք արդեն մի քանի օր բախվում են Բաշար ալ-Ասադի զորքերի հետ, շարունակում են առաջխաղացումը Սիրիայում, հայտնում է Anadolu-ն։
Նրանք արդեն կառավարական զորքերից հետ են գրավել Հալեպի կենտրոնի մեծ մասը և Իդլիբի ամբողջ նահանգը, ինչպես նաև վերահսկողության տակ են վերցրել Իդլիբից հարավ գտնվող Համա նահանգի մի քանի բնակավայրեր։ Զինված խմբավորումները հարձակվել են նաև իրանամետ ուժերի վրա՝ Համա քաղաքի կենտրոնի մոտ։
Reuters-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ իրանամետ լիբանանյան «Հեզբոլլահ» զինված խմբավորումը չի նախատեսում զինյալներ ուղարկել Սիրիայի հյուսիս՝ սիրիական բանակին աջակցելու համար։
Հաղորդվում է, որ ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել սիրիական Իդլիբին։ Հարվածների արդյունքում ոչնչացվել են մի քանի բուժհաստատություններ, հայտնում է Սիրիայի քաղաքացիական պաշտպանությունը։ Մասնավորապես, տուժել է Իդլիբի համալսարանական հիվանդանոցը։