Մայքլ Քոթանջյան, քննիչ, դատավոր. Ովքեր են ներկա եղել Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը. «Հրապարակ»
Աննա Հակոբյանն այսօր հերթական հանդիպումն է կազմակերպել որոշ անձանց հետ «կրթությունը նորաձեւ» է թեմայով։ Ինչպես մյուս հանդիպումների ժամանակ, այս անգամ էլ հանդիպման ներկաները հանրությանն անհայտ անձինք են։
Հանդիպման մասնակիցներից մեկը մեզ ասաց, որ ինքն էլ ոչ մեկի չի ճանաչել։ Ներկաներից ճանաչել է միայն դատավոր Նաիրա Հովսեփյանին, որը նստած է եղել Աննա Հակոբյանի կողքին, Ռաֆայել Քոթանջյանի որդուն՝ Մայքլ Քոթանջյանին եւ «Բամբիռի» երգիչ Նարեկ Բարսեղյանին։ Գրում է «Հրապարակը»։
Հակոբյանի հանդիպմանը ներկա հյուրը մեզ նաեւ փոխանցեց, որ հանդիպմանը ներկա է եղել մեկ կին, որը ներկայացել է որպես քննիչ։
Նշենք, որ Աննա Հակոբյանը օր ու մեջ նման հանդիպումներ է կազմակերպում իշխանությանը աջակից անձանց հետ, անհասկանալի է այս շարքը, քանի որ այս անհայտ անձինք ոչ հետևորդների բանակ ունեն, ոչ էլ ճանաչելի են հասարակության լայն շերտերին։