ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի հիմնական թեման եղել է Սիրիայում տիրող իրավիճակը։ Այս մասին TACC-ին հայտնել է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
«Քննարկվել են Սիրիայում տիրող իրավիճակը և Աստանայի գործընթացը»,- ասել է աղբյուրը։
Նոյեմբերի 28-ին CNN-ը հայտնել է, որ սիրիական զինված ընդդիմադիր խմբավորումները խոշոր հարձակում են սկսել կառավարական զորքերի դեմ Հալեպի նահանգի արևմտյան շրջաններում։ Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ արդյունքում գրոհայինները գրավել են 13 բնակավայր, այդ թվում՝ ռազմավարական նշանակություն ունեցող Ուրմ էս-Սուղրա եւ Այնճար քաղաքները։