«ՀԱՄԱՍ»-ն Իսրայելին մեղադրել են Գազայի հատվածում միջազգայնորեն արգելված զենք կիրառելու մեջ
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման առաջնորդները Իսրայելին մեղադրել են Գազայի հատվածում միջազգայնորեն արգելված զենք կիրառելու մեջ։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
«ՀԱՄԱՍ»-ը պահանջել է ստեղծել միջազգային հետաքննության հանձնաժողով և հաստատել «մարմինների գոլորշիացմանը հանգեցրած հրետակոծության» դեպքերը։ Պաղեստինյան կողմը հիշեցրել է, որ դրանք համաշխարհային հանրության կողմից արգելված զենքեր են։
Նախօրեին «ՀԱՄԱՍ»-ը քննարկել էր Իսրայելին հնարավոր զիջումները, ներառյալ Ֆիլադելֆիայի միջանցքի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու հարցը: Մերձավոր Արևելքի երեք երկրների հետախուզական ծառայությունները, ներառյալ Իսրայելը, կարծում են, որ Կատարի և Թուրքիայի ճնշումը, որոնք սերտ կապեր ունեն «ՀԱՄԱՍ»-ի հետ, կարող են դրդել փոփոխություններին, և խումբն այժմ կարող է ավելի ճկուն լինել: