Անահիտ Ավանեսյանը գնացել է Բալի, որ խոսի իմունիզացիայից
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեկտեմբերի 2-6-ը կգործուղվի Ինդոնեզիա, Բալի՝ մասնակցելու Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի տարեվերջյան խորհրդաժողովին, սակայն դաշինքի կայքէջում նման խորհրդաժողովի մասին տեղեկություն գտնել չհաջողվեց, ուստի Oragir.News-ը փորձեց հասկանալ, թե Ավանեսյանն իրականում ի՞նչ նպատակով է մեկնում Բալի։
«Նախարարը Վիեննայում էր, դա լուսաբանվել է։ Շաբաթ-կիրակին կանցնի, նախարարը 4 օրով կլինի Բալիում։ Նա ԳԱՎԻ-ի միջոցառմանը Հայաստանն է ներկայացանելու։ Խոսելու է՝ իմունիզացիայից»,- հայտնեցին Առողջապահության նախարարությունից։