Ինչո՞ւ է հյուպատոսը հեռացել Հալեպից. պարզաբանում է ԱԳՆ-ն
ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանել են Հալեպից ՀՀ հյուպատոսի հեռանալու հանգամանքները։
«Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, Սիրիայի ԱԳՆ-ից նոյեմբերի 26-ին լիազորագրերը ստանալու նպատակով մեկնելով Դամասկոս, հաջորդիվ չի կարողացել վերադառնալ Հալեպ և աշխատանքը շարունակում է Դամասկոսից»,- նշվում է պարզաբանման մեջ։
Նկատենք, որ հայկական համայնքից հայտնել են, որ նոյեմբերի 29-ին հյուպատոսարանի աշխատակիցները հեռացել են Հալեպից, թեեւ նախկինում, անգամ լայնամասշտաբ պատերազմի ժամանակ, ՀՀ ներկայացուցչությունը գեթ մեկ օր չի փակվել։
Հյուպատոսի՝ Դամասկոսում լինելու մասին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է միայն այսօր, երբ նրա Հալեպում չգտնվելու փաստը հայտնի էր դարձել մամուլին։ Նկատենք, որ Հալեպում ունենում հայկական մեծ համայնք։