ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ընտրական հարցերով միջազգային փորձագետին (տեսանյութ)
Կառավարությունը նույնպես հաստատեց Փաշինյանի մասնակցությունը Դավոսի տնտեսական ֆորումին
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հուղարկավորությանը (տեսանյութ)Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետերը
ՈՒՂԻՂ․ Վերջին հրաժեշտը` Մհեր Սահակյանին
Կալանավորն «Արմավիր» ՔԿՀ-ում ածելիով վնասել է ՔԿԾ ծառայողներին․ երկու ծառայող տուժող է ճանաչվել. «Փաստինֆո»ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ մասնաբաժինը կազմել է աննախադեպ բարձր՝ 42,2 տոկոս, իսկ ԵՄ երկրներինը աննախադեպ ցածր՝ 7,5 տոկոս. քաղաքագետՀերիք ա տղաներին ասեք՝ «վայ ճաշիկ կուտե՞ս», սա խորը դեգրադացիա է առաջացրել, այդ թվում՝ մարտական իրադարձություններում․ Փաշինյան (տեսանյութ)Ընկալումը, թե՝ ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է և անհրաժեշտորեն պետք է փոխվի․ Փաշինյան Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծըԵրևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինըԷրդողանը ողջունել է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրըԲաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺԾիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն․ նախարարԵմենի Հութիները կդադարեցնեն Իսրայելը հրետակոծելՀայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրըԶելենսկին խոստովանել է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը շատ վատ ենԿառավարության 2025 թվականի հունվարի 16-ի հերթական նիստը` ուղիղ միացմամբԵՄ-ի հարցով չեն շտապում. անհանգստություններ իշխող թիմում. «Հրապարակ»Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը. ԱՆԿբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը` ԱԺ նախկին պատգամավորի եղբոր գործով. «Ժողովուրդ»Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատվել է Սևակ Միքայելյանը, նրա փոխարեն նշանակվել է Լիլյա ՍիրականյանըԲեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը
Նիկոլ Փաշինյանը նոր գլխավոր հարկադիր կատարող է նշանակել
Խոշոր հրդեհ՝ Պարույր Սևակ թաղամասում՝ ավտոպահեստամասերի խանութում. վնասվել է նաև կից կայանած Kia-նՀրդեհ՝ Վշտունու փողոցի տներից մեկում․ երեք անձ հոսպիտալացվել էՆոր ֆորմատի փնտրտուքներով. «Հրապարակ» Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել. «Ժողովուրդ»Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն». «Փաստ»Հիմա ձեր հերթն է... Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդես է եկել հրաժեշտի ելույթովՀովիկ Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է. «Հրապարակ»ՔՊ-ական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. հարցեր ու անհանգստություններ ունեն. «Ժողովուրդ»Ապարանում ձյուն է գալիս Փաշինյանը գրել է, թե ինչ հմտություն է հարևանների հետ խաղաղությունըՄոսկվան չպետք է Դոնալդ Թրամփի հետ կապված պատրանքներ ունենա․ Անատոլի Անտոնով Բայդենը բացահայտել է Գազայի շուրջ համաձայնագրի երեք փուլերի մանրամասները Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում 1-ին մեդալն է նվաճել Հայաստանում մեկ օրում երկրորդ ինքնասպանության փորձն է կատարվել Երևանում մեքենան բախվել է աղբամաններին, որոնցից մեկում քաղաքացի է եղել. վերջինը հոսպիտալացվել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից՝ երեք փուլով Ադրբեջանից հայտարարել են՝ Բաքվում հայերի ջարդերի մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը «մտացածին է» Give Me Sport․ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ Մաստարա գյուղում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել «Ազատության թևեր»․ ՑԱԽԱԼ-ը նախապատրաստվում է Գազայից ազատ արձակվող պատանդներին ընդունելուն Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. 4 վիրավոր կա Կարմիր Խաչն այցելել է Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներինՄեր ամուր գործընկերության միջոցով կարող ենք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Թաթոյան
Քաղաքականություն

Ապրել մինչև հունվարի 20-ը․ Թևանյան

«Նիկոլ Փաշինյանի տերերը պարտություն կրեցին ԱՄՆ–ում։ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում «Պատերազմի» կուսակցության պարտությունն էր։ Այսպես կոչված «կոլեկտիվ Արևմուտքը» հզոր հարված ստացավ ու հիմա որոշել է պայթեցնել ամբողջ աշխարհը»,-գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Նա գրում է.

««Պատերազմի» կուսակցությունը փորձում է մինչև Թրամփի ԱՄՆ նախագահի լիազորությունների պաշտոնական ստանձնումը համաշխարհային մասշտաբի ճգնաժամ ստեղծել։ Բանը հասավ այնտեղ, որ Ռուսաստանը ստիպված եղավ «Օրեշնիկի» ցուցադրական կիրառում իրականացնել, որպեսզի սառեցնի Բայդենի վարչակարգի ու հակառուսական ինտերնացիոնալի տաք գլուխները։ Թե որքանով դա կազդի, պարզ կդառնա մինչև 2025–ի հունվարի 20–ը։ Այս պահին լոկալ և պրոքսի ուժերի բախումներն են թեժացվել։

Թուրքիան առիթից օգտվել ու դրածոներով հարձակվել է Հալեպի վրա։ Իսրայելը նույնպես ուշադրության կենտրոնում է պահում Սիրիան։

Ուկրաինական ճակատում անհաջողությունների ֆոնին «Պատերազմի» կուսակցությունը ներքաղաքական բախումներ է հրահրում Թբիլիսիում։ Վրաստանի իշխանությունները պայքարում են հանուն իրենց երկրի անկախության։ ԵՄ–ից չեն էլ թաքցնում, որ Վրաստանին դիտարկում են ընդամենը որպես մանրադրամ հակառուսական իրենց գործողություններում։ «Կոլեկտիվ Արևմուտքի» ցինիզմը, հակամարդկային էությունը և լկտիությունը չափ ու սահման չունի։ Վրաստանին ասում են՝ դուք մեզ ԵՄ–ում որպես դիակ եք հարկավոր, որպես Ռուսաստանի դեմ օգտագործվող թնդանոթի միս։

Հարգանքի է արժանի այն, որ Վրաստանի իշխանություններն ունեն կամք, գիտակցություն և վճռականություն՝ դրսի հզոր ուժերի դեմ պայքարելու համար։ Իվանիշվիլին կորցրել է միլիարդավոր դոլարներ, բայց չի հանձնվում, քանզի պետությունն ու ազգային շահն իր համար ավելի կարևոր են, քան դրսի բանկերում ունեցած գումարները։ Դրսի հզոր ուժերը հենց այդ գումարների թեմայով են ճնշում տարբեր երկրների կոռումպացված ղեկավարների վրա։ Մի տեղ աշխատում է դրսի հզոր ուժերի ճնշումը, մի տեղ՝ ոչ։ Վրաստանում չաշխատեց։

Հիմա Վրաստանն անուղակիրորեն պայքարում է նաև Հայաստանի համար՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի, ով դրսի ուժերի դրածոն է և ում նույն այդ դրսի ուժերը հանձնել են Թուրքիայի օպերատիվ կառավարման ներքո։ Սա ողբերգություն է, բայց իրականություն։

Եվ այսպես, մինչև Թրամփի նախագահի պաշտոնում հայտնվելն աշխարհը շատ անհանգիստ է լինելու։ Բայդենն ու մյուսները փորձելու են սեփական կաշին փրկելու համար գնալ համաշխարհային արկածախնդրության, քանզի հասկանում են, որ կանգնելու են դատարանի առաջ ու պատասխան տան իրենց բերած ավերածությունների, ամերիկյան հարկատուներին թալանելու, ամերիկյան ու համաշխարհային տնտեսությունը կատաստրոֆայի առաջ կանգնեցնելու համար։

Ապրել մինչև հունվարի 20–ը»։