Մոսկվան Փհենյանին հրավիրել է մասնակցելու մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին
Մոսկվան Փհենյանին հրավիրել է մասնակցելու մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք Հաղթանակի շքերթին:
Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանը դրական որոշում է ակնկալում մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք զորահանդեսին մասնակցելու համար ԿԺԴՀ-ի զինված ուժերի ստորաբաժանում ուղարկելու հրավերի վերաբերյալ»,- մեջբերում է ՌԲԿ-ն ՌԴ ՊՆ-ին:
Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև համագործակցությունն ու բարեկամությունը ամրապնդվեց 1945 թվականին Կորեայի ազատագրման ժամանակ, 1950-1953 թվականների Հայրենական ազատամարտի ժամանակ: