Փհենյանը միշտ Մոսկվայի հետ է լինելու. Կիմ Չեն Ըն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նոյեմբերի 29-ին ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ժողովրդական հանրապետությունը միշտ Մոսկվայի հետ է լինելու։
Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
«Ընկեր Կիմ Չեն Ընը ջերմ մաղթանքներ է փոխանցել Ռուսաստանի Դաշնության հարգարժան նախագահ, ընկեր Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, Ռուսաստանի կառավարությանը, բանակին և ժողովրդին և ևս մեկ անգամ հաստատել, որ Փհենյանը միշտ կլինի Մոսկվայի կողքին»,- ասվում է ուղերձում։
«ԿԺԴՀ կառավարությունը, բանակը և ժողովուրդը կշարունակեն մշտապես աջակցել Ռուսաստանի Դաշնության քաղաքականությանը, որը պատրաստ է պաշտպանել պետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,-մեջբերում է գործակալությունը Կիմ Չեմ Ընի խոսքերը: