Հայաստանի ապագան, նրա անկախությունը ավելի թանկ են, քան ցանկացած միլիոնավոր դոլարներ, որոնք այսօր գրպանում են հանրապետության ներկայիս իշխանության որոշ գործիչներ․ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ
Հայաստանի ապագան, նրա անկախությունը, նրա երիտասարդության ճակատագիրը շատ ավելի թանկ են, քան ցանկացած միլիոնավոր դոլարներ, որոնք այսօր գրպանում են հանրապետության ներկայիս իշխանության որոշ գործիչներ։
Այս մասին Մոսկվայում ընթացող «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։
Պյոտր Տոլստոյը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հիմա փորձում է խաղալ այն կանոններով, որ թելադրում է Արևմուտքը։