Կրոսն ու Ռայսն ընդգրկվել են ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն կիսապաշտպանի կոչման հավակնորդների ցանկում
ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2024 թվականի լավագույն կիսապաշտպանի կոչման 22 հավակնորդների: Ի թիվս այլոց, մրցանակի համար կպայքարեն Ջուդ Բելինգհեմը, Ռոդրին, Գրանիտ Ջական և Ֆիլիպ Ֆոդենը։
Ցանկում ընդգրկված են՝ Լաուտարո Ակոստան («Լանուս»), Տիագո Ալմադա («Բոտաֆոգո»), Ռաուլ Բաենա («Վիլյառեալ»), Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ»), Հական Չալհանօղլու («Ինտեր»), Էդուարդո Կամավինգա («Ռեալ Մադրիդ»), Ֆիլիպ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Տոնի Կրոս (առանց ակումբի), Գանսո («Ֆլումինենսե»), Տակեֆուսա Կուբո («Ռեալ Սոսյեդադ»), Ֆերմին Լոպես («Բարսելոնա»), Մարտին Էդեգոր («Արսենալ»), Դանիել Օլմո («Բարսելոնա»), Քոուլ Պալմեր («Չելսի»), Քրիստիան Պուլիշիչ («Միլան»), Դեկլան Ռայս («Արսենալ»), Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Ջեյմս Ռոդրիգես («Ռայո Վալեկանո»), Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ), Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ Մադրիդ»), Ֆլորիան Վիրց («Լևերկուզեն»), Գրանիտ Ջակա («Բայեր»):
Հավակնորդներն ընտրվել են 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում իրենց մրցելույթների հիման վրա: