Չենք պատրաստվում գնել փաթեթներ․ քաղաքացիները բոյկոտում են (տեսանյութ)ՀՀ ԶՈւ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ ԹբիլիսիումՍտամբուլի կաուչուկի գործարանում ուժգին հրդեհ է բռնկվելԵրևանի մետրոպոլիտենում խուլիգանություն կատարելու գործով 5 օտարերկրացի է կալանավորվելԱդրբեջանը հերթական օգնությունն է ուղարկել ՈւկրաինայինՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Նորվեգիա«Անընդհատ սպասում ենք՝ իրար գրկած». ինչ փոխեց 150 դրամը (տեսանյութ)Մի ժամ ա՝ տրանսպորտի եմ սպասում, 45 հազար թոշակ ստացողը ո՞նց 150 վճարի․ հետն էլ ապարատը չի աշխատում (տեսանյութ)Գազելային մանիպուլյացիա․ ինչպե՞ս է ստացվում, որ մեր քաղաքացիները նկատում են 87 MAN-երը, բայց չեն նկատում 100 «Գազել»-ները․ Բաբկեն Պիպոյան (տեսանյութ)Սպիտակ տունը 97%-ով կկրճատի USAID-ի անձնակազմն ամբողջ աշխարհում. ReutersՊարզվել է, թարգմանիչը սխալ է թարգմանում Ռուբեն Վարդանյանի գործի 100-ավոր հատորները. նրան բացարկ է հայտարարվելՓաշինյանը ի՞նչ է մտածում, պիտի ուղեղ ունենա, որ մտածի. Իրենք չեն զիջելու, մենք էլ չենք զիջելու, չենք վճարելու. քաղաքացի (տեսանյութ)ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումը Ռուսաստանին հնարավորություն կտա Հայաստանի հետ խոսել մշտական պահանջների լեզվով․ Արմեն Գևորգյան
Գերմանիան 45 ադրբեջանցիների արտաքսել է երկրից, ովքեր վերադարձել են Բաքու
Սիրիայի ո՞ր բարեփոխումներին է պատրաստ աջակցել Հայաստանը. ԱԳՆ մեկնաբանությունըՆիկոլին անհրաժեշտ էր որևէ լուսանկար, որպեսզի իր թիմին խաբելու կամ հուսադրելու բան ունենա․ Արտակ ԶաքարյանԲաքվի նպատակը 23 հայի մասնակցությամբ «դատավարությամբ» Հայաստանի դեմ նոր օպերացիայի իրագործումն է․ ԱբրահամյանԻսրայելը հարձակվել է Լիբանանի վրաՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԱդրբեջանը ոչնչացրել է Հայաստանի մեգալիթյան մշակույթի կարևոր հուշարձաններից մեկը՝ Ալ լճերի Մեծ հարթակ-զրահըՔաղաքացիներին վիրավորող կինը նախարարի մորաքույրը չէ․ նախարարությունից հերքում ենԻնչո՞ւ է Աննա Հակոբյանն ընտրել Ստանիսլավսկու թատրոնը. «Հրապարակ»Փաշինյանի կառավարական տան ծախսերը պետական գաղտնիք են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»Շունչը պահած սպասում են Ռուսաստանի արձագանքին. «Հրապարակ»Աննա Հակոբյանի մեքենաները հետախուզվում են հարկադիրի կողմից. «Իրավունք»Արևմտյան դեսպանատները հրահանգավորել են իրենց հաճախորդ ուժերին ու դեմքերին, մտնել պայքարի մեջ, բայց իրենց օրակարգով. «Իրավունք»
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ
Անդրանիկ Քոչարյանը փորձում է ապացուցել, որ «խառնակիչ» չէ. սիրաշահում է թիմակիցներին. «Ժողովուրդ»Համայնքապետի խորհրդականն ինքնասպան է եղել. «Հրապարակ»Քաղաքացիները ֆինանսները չհայտարարագրելու նոր մեթոդ են գտել. «Ժողովուրդ»Վրաստանը կվերափոխի օտարերկրյա գործակալների մասին օրենքըԵրկար ժամանակով ջուր չի լինելու Հայ գերիներին ճնշում են Բաքվում. Դավիթ Բաբայանը ուղերձը տվեց Ավելի քան 740 միլիոնի պահանջ ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանից. դրամական միջոցների վրա կալանք է դրվել Փաշինյանը ԱՄՆ-ում տարածաշրջանային հարցերը քննարկել է ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի հետ Քաղաքացուն ՀՅԴ-ական լինելու համար հեռացրել են աշխատանքից ԱՄՆ-ն Իսրայելին կտրամադրի 11 տոննա կշռող ռումբ՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համարՓաշինյանը նշանակում է արել Անվտանգության խորհրդում Երևանը և Թբիլիսին համագործակցության հուշագիր են ստորագրել Պարեկներն արգելել են Ջերմուկի խաչմերուկից դեպի Սյունիքի մարզ բեռնատարների տեղաշարժը Բաքվում գտնվող մեր հայրենակիցները պաշտպանում են Հայաստանի Հանրապետության շահերը․ Առաքելյան Եթե 2018թ. վերջում պետական պարտքի միջին տոկոսը եղել է 5%, ապա հիմա այն հասել է 7,2%-ի
Թեհրանն անփոփոխ դիրքորոշում ունի ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ․ Իրանի ԳՇ պետի տեղակալ
Երբ Հենրիխ Մխիթարյանը 20-21 տարեկանից Արցախում բարեգործություն էր անում, Արման Բաբաջանյանն այդ ժամանակ մոր վրա ցուցմունք էր գրում. «Սամվել» վեպի տակ մնացածը հայրենասիրության դասեր է տալիս. Ռուբեն Հայրապետյան (լուսանկարներ) Փաշինյանն ու IRI-ի նախագահը քննարկել են ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը Մտավոր հետամնացներն ու գիշերամիզություն ունեցողները կզորակոչվեն բանակ. բանակի համալրման հետքերով (տեսանյութ) ՆԳՆ-ից հերքում են, որ ստորագրության մեջ Արարատ լեռան պատճառով հրաժարվել են սոցքարտ տրամադրել Բաքուն չի բավարարել ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Վարդանյանի միջնորդությունները ԶՊՄԿ հաղորդումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ինքնիրավչության հատկանիշներով «Դեպի Եվրատեսիլ» նախագծում ելույթ կունենա 12 մասնակից
Հասարակություն

10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները. Տիգրան Աբրահամյան

Ինքս հիշում եմ այդ օրերի տրամադրությունները, որոնք ոչ միայն առկա էին ռազմաքաղաքական վերնախավում, այլ հասարակության լայն շրջանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ջոկատը, հատուկ նշանակության այլ ստորաբաժանումների և 4ՊՇ-ի (Ասկերան) օժանդակությամբ, հատուկ օպերացիայի միջոցով, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց ադրբեջանցիների կողմից խոցված ՄԻ-24 ուղղաթիռի 3 օդաչուների դին ու մասունքները:Մինչև այդ, հայկական կողմը դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, Կարմիր Խաչի միջազգային առաքելությանը, սակայն ադրբեջանական կողմը ոչ միայն թույլ չէր տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին, այլ նրա շրջակայքում մշտապես ծառայություն տանող անձնակազմ էր տեղակայել:

Հասկանալով, որ Ադրբեջանը անհիմն երկարացնում է պրոցեսը, ՊԲ-ն (Հր. Մովսես Հակոբյան) հատուկ գործողություն է իրականացնում` նախ շարքից հանելով մոտակայքում գտնվող ադրբեջանցի զինծառայողներին, ապա չեզոք գոտու ականապատ հատվածը մաքրելով հասնում խոցված ուղղաթիռի անկման վայր, տեղում հայտնաբերում մեր օդաչուների դին ու մասունքները, իրենց հետ վերցնում ուղղաթիռի որոշ կարևոր դետալներ և վերադառնում սահմանագծի հայկական հատված:

Սա 90-ականների հետպատերազմյան ժամանակահատվածի փայլուն օպերացիաներից մեկն էր, որը ոչ միայն ցույց էր տալիս ՊԲ մարտունակության բարձր մակարդակը, այլ բանակի հիմքում դրված այն սկզբունքը, որ վիրավոր ու զոհված համածառայակցին մարտի դաշտում չեն թողնում:

Ինքս հիշում եմ այդ օրերի տրամադրությունները, որոնք ոչ միայն առկա էին ռազմաքաղաքական վերնախավում, այլ հասարակության լայն շրջանում:

Մի կողմից զորավարժության ժամանակ գրանցված ցավալի կորուստն էր ադրբեջանական սադրանքի հետևանքով, մյուս կողմից զգացումը, որ թշնամին ոչ միայն անպատիժ չմնաց` բուն օպերացիայի և դրան նախորդող օրերին, առաջնագծում մեծ թվով ադրբեջանցիներ ոչնչացվեցին, այլ մեր օդաչուների մարմինն ու մասունքները դուրս բերվեցին ու հանձնվեցին հողին:

Երկար տարիներ, այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը որպես խիզախության և փայլուն օպերացիայի օրինակ այն ներկայացնում էր իր տարբեր ելույթներում ու հանդիպումներում:

Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին, մեծագույն հարգանք բոլոր նրանց, ովքեր իրենց ծառայությունն են մատուցել Արցախի ու Հայաստանի պաշտպանության համար»: