Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկել ՈւկրաինայինՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Նորվեգիա«Անընդհատ սպասում ենք՝ իրար գրկած». ինչ փոխեց 150 դրամը (տեսանյութ)Մի ժամ ա՝ տրանսպորտի եմ սպասում, 45 հազար թոշակ ստացողը ո՞նց 150 վճարի․ հետն էլ ապարատը չի աշխատում (տեսանյութ)Գազելային մանիպուլյացիա․ ինչպե՞ս է ստացվում, որ մեր քաղաքացիները նկատում են 87 MAN-երը, բայց չեն նկատում 100 «Գազել»-ները․ Բաբկեն Պիպոյան (տեսանյութ)Սպիտակ տունը 97%-ով կկրճատի USAID-ի անձնակազմն ամբողջ աշխարհում. ReutersՊարզվել է, թարգմանիչը սխալ է թարգմանում Ռուբեն Վարդանյանի գործի 100-ավոր հատորները. նրան բացարկ է հայտարարվելՓաշինյանը ի՞նչ է մտածում, պիտի ուղեղ ունենա, որ մտածի. Իրենք չեն զիջելու, մենք էլ չենք զիջելու, չենք վճարելու. քաղաքացի (տեսանյութ)ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումը Ռուսաստանին հնարավորություն կտա Հայաստանի հետ խոսել մշտական պահանջների լեզվով․ Արմեն Գևորգյան
Գերմանիան 45 ադրբեջանցիների արտաքսել է երկրից, ովքեր վերադարձել են Բաքու
Սիրիայի ո՞ր բարեփոխումներին է պատրաստ աջակցել Հայաստանը. ԱԳՆ մեկնաբանությունըՆիկոլին անհրաժեշտ էր որևէ լուսանկար, որպեսզի իր թիմին խաբելու կամ հուսադրելու բան ունենա․ Արտակ ԶաքարյանԲաքվի նպատակը 23 հայի մասնակցությամբ «դատավարությամբ» Հայաստանի դեմ նոր օպերացիայի իրագործումն է․ ԱբրահամյանԻսրայելը հարձակվել է Լիբանանի վրաՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԱդրբեջանը ոչնչացրել է Հայաստանի մեգալիթյան մշակույթի կարևոր հուշարձաններից մեկը՝ Ալ լճերի Մեծ հարթակ-զրահըՔաղաքացիներին վիրավորող կինը նախարարի մորաքույրը չէ․ նախարարությունից հերքում ենԻնչո՞ւ է Աննա Հակոբյանն ընտրել Ստանիսլավսկու թատրոնը. «Հրապարակ»Փաշինյանի կառավարական տան ծախսերը պետական գաղտնիք են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»Շունչը պահած սպասում են Ռուսաստանի արձագանքին. «Հրապարակ»Աննա Հակոբյանի մեքենաները հետախուզվում են հարկադիրի կողմից. «Իրավունք»Արևմտյան դեսպանատները հրահանգավորել են իրենց հաճախորդ ուժերին ու դեմքերին, մտնել պայքարի մեջ, բայց իրենց օրակարգով. «Իրավունք»
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ
Անդրանիկ Քոչարյանը փորձում է ապացուցել, որ «խառնակիչ» չէ. սիրաշահում է թիմակիցներին. «Ժողովուրդ»Համայնքապետի խորհրդականն ինքնասպան է եղել. «Հրապարակ»Քաղաքացիները ֆինանսները չհայտարարագրելու նոր մեթոդ են գտել. «Ժողովուրդ»Վրաստանը կվերափոխի օտարերկրյա գործակալների մասին օրենքըԵրկար ժամանակով ջուր չի լինելու Հայ գերիներին ճնշում են Բաքվում. Դավիթ Բաբայանը ուղերձը տվեց Ավելի քան 740 միլիոնի պահանջ ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանից. դրամական միջոցների վրա կալանք է դրվել Փաշինյանը ԱՄՆ-ում տարածաշրջանային հարցերը քննարկել է ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի հետ Քաղաքացուն ՀՅԴ-ական լինելու համար հեռացրել են աշխատանքից ԱՄՆ-ն Իսրայելին կտրամադրի 11 տոննա կշռող ռումբ՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համարՓաշինյանը նշանակում է արել Անվտանգության խորհրդում Երևանը և Թբիլիսին համագործակցության հուշագիր են ստորագրել Պարեկներն արգելել են Ջերմուկի խաչմերուկից դեպի Սյունիքի մարզ բեռնատարների տեղաշարժը Բաքվում գտնվող մեր հայրենակիցները պաշտպանում են Հայաստանի Հանրապետության շահերը․ Առաքելյան Եթե 2018թ. վերջում պետական պարտքի միջին տոկոսը եղել է 5%, ապա հիմա այն հասել է 7,2%-ի
Թեհրանն անփոփոխ դիրքորոշում ունի ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ․ Իրանի ԳՇ պետի տեղակալ
Երբ Հենրիխ Մխիթարյանը 20-21 տարեկանից Արցախում բարեգործություն էր անում, Արման Բաբաջանյանն այդ ժամանակ մոր վրա ցուցմունք էր գրում. «Սամվել» վեպի տակ մնացածը հայրենասիրության դասեր է տալիս. Ռուբեն Հայրապետյան (լուսանկարներ) Փաշինյանն ու IRI-ի նախագահը քննարկել են ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը Մտավոր հետամնացներն ու գիշերամիզություն ունեցողները կզորակոչվեն բանակ. բանակի համալրման հետքերով (տեսանյութ) ՆԳՆ-ից հերքում են, որ ստորագրության մեջ Արարատ լեռան պատճառով հրաժարվել են սոցքարտ տրամադրել Բաքուն չի բավարարել ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Վարդանյանի միջնորդությունները ԶՊՄԿ հաղորդումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ինքնիրավչության հատկանիշներով «Դեպի Եվրատեսիլ» նախագծում ելույթ կունենա 12 մասնակից Ի՞նչ է գործնականում նշանակում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը․ Իշխան Սաղաթելյան ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները Պանաման վերացրեց ԱՄՆ-ի տուրքերը Պանամայի ջրանցքում Ո՞վ է Նիկոլի «արարատյան» զառանցանքն օրենք համարում․ Գեղամ Մանուկյան
Հասարակություն

Ալկոհոլը քաղցկեղի առնվազն 7 տեսակի դեպքում հիմնական ռիսկի գործոն է

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հիշեցնում է՝ ալկոհոլը օգտագործման անվտանգ չափաբաժին չունի:

Ըստ նրա հրապարակած տվյալների` Հայաստանում ոգելից խմիչքներ օգտագործող տղամարդկանց և կանանց տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 46% և 22%:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում չափահաս բնակչությունը տարեկան միջինը 9.2 լիտր մաքուր ալկոհոլ է օգտագործում, ինչը նրանց դարձնում է, գլոբալ առումով, ամենաշատ խմիչք օգտոգործողներ: Այս տարածաշրջանում ալկոհոլը մահացության հիմնական պատճառն է, որը պատասխանատու է տարեկան մոտ 800.000 մահվան համար, իսկ մահվան պատճառներն հիմնականում ոչ վարակիչ հիվանդություններից են, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները և քաղցկեղը:

Ալկոհոլի սպառման ցուցանիշը Հայաստանում, համեմատած հարևան որոշ երկրների, բարձր չէ՝ 3.77 լիտր մեկ շնչի հաշվով: Ռուսաստանում այն կազմում է 7.29, Վրաստանում՝ 7.45 լիտր: Ավելի ցածր է Ադերբեջանում՝ 1.38, Թուրքիայում՝ 1.18 և Իրանում՝ 0.02 լիտր:

Միևնույն ժամանակ, ըստ 2016թ-ին անցկացված STEPS հետազոտության արդյունքների, ՀՀ-ում ոգելից խմիչքներ օգտագործող տղամարդկանց և կանանց տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 46% և 22%:

Հատկապես մտահոգիչ է ալկոհոլային ըմպելիքների օգտագործումը երիտասարդության շրջանում: Ըստ «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության» արդյունքների՝ «30 օրվա ընթացքում 1-2 օր ալկոհոլ օգտագործել են 15 տարեկան տղաների` 22%, և 17 տարեկանների` 26%-ը: Երևույթը տարածված է նաև աղջիկների շրջանում՝ 15 տարեկաննների 18% և 17 տարեկանների 20%-ը նույնպես օգտագործել են ալկոհոլ 30 օրվա ընթացքում:

Ըստ միջազգային վիճակագրական տվյալների՝ ոգելից խմիչքների չարաշահման պատճառով տարեկան աշխարհում մահանում է ավելի քան 3 մլն մարդ (մահվան բոլոր դեպքերի 5.3%-ը), իսկ ալկոհոլի չարաշահման պատճառով մահացությունն ավելի բարձր Է, քան տուբերկուլոզից, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից և շաքարային դիաբետից:

Ապացույցների վրա հիմնված քաղաքականության իրականացումը կարևոր նշանակություն ունի հանրային առողջության պահպանման և ալկոհոլի օգտագործման հետ կապված առողջապահական համակարգերի և համայնքների ծանրաբեռնվածության նվազեցման համար: Դրա հիմնական խոչընդոտն այն է, որ քաղաքականություն մշակողները հաճախ բախվում են հակասական տեսակետների՝ ալկոհոլի հետ կապված խնդիրները լուծելիս:

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից մշակված հակաալկոհոլային քաղաքականության ձեռնարկը նախատեսված է քաղաքականություն մշակողների, փաստաբանների և հանրային առողջապահության մասնագետների համար: Այն անդրադառնում է ալկոհոլի ազդեցության և հիմնական քաղաքականության արդյունավետության վերաբերյալ հիմնական հարցերին, ներառյալ` գնագոյացումը, հասանելիության վերահսկումը, շուկայավարման սահմանափակումները, պիտակավորումը, ոչ սթափ վիճակում մեքենա վարելը կանխելու միջոցառումները և ոչ-ալկոհոլային և ցածր ալկոհոլային արտադրանքի կանոնակարգումը:

ԱՀԿ-ի թողարկած ալկոհոլային քաղաքականության ուղեցույցների ձեռնարկը, որը նախատեսված է օգնելու կարգավորող մարմիններին հասկանալ ալկոհոլի վտանգները և ալկոհոլային քաղաքականության վերաբերյալ շարունակական բանավեճին վերջ դնելու համար, պարունակում է գիտական տվյալներ, որոնք հաստատում են, որ.

ալկոհոլի օգտագործման ոչ մի չափաբաժին անվտանգ չէ առողջության և քաղցկեղի ռիսկի համար
ալկոհոլը համատարած հսկայական վնաս է հասցնում բնակչության բոլոր շերտերին
երկրներն ավելի շատ կորցնում են, քան շահում ալկոհոլի վաճառքից
հանրային քաղաքականությունն արդյունավետ է առողջության պահպանման և անվտանգության գործում:

Հակաալկոհոլային քաղաքականության իրականացման ձեռնարկը մշակվել է՝ ի շահ շահագրգիռ կարևոր կողմերի երեք խմբերի`

• ալկոհոլային քաղաքականության մշակման, իրականացման, գնահատման, իրավական մարմինների և մոնիտորինգի մեջ ներգրավված պետական պաշտոնյաներ
• քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, ներառյալ հասարակական կազմակերպությունները, որոնք աշխատում են քաղաքականության քարոզչության ոլորտում, ինչպես նաև տեղական համայնքների պաշտպաններ և առաջնորդներ
• Համայնքային առողջապահական ծառայություններ մատուցող կազմակերպություններ, գիտնականների և հետազոտողների խմբեր, ովքեր զբաղվում են ալկոհոլի օգտագործման, դրա վնասների և այս ոլորտում քաղաքականության ուսումնասիրությամբ:

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի գրասենյակի տարածած տեղեկատվության հիման վրա` ձեզ ենք ներկայացնում հինգ կարևոր փաստ քաղաքականություն մշակողների, առողջապահության ոլորտի մասնագետների և ընդհանուր առմամբ հասարակության համար` ալկոհոլի օգտագործման և մի շարք քաղցկեղների միջև առկա կապի վերաբերյալ:

Սա վերաբերում է ոչ միայն ալկոհոլ օգտագործող մարդկանց, այլև նրանց ընտանիքներին, ընկերներին և ընդհանրապես բոլորին:

1. Ալկոհոլը քաղցկեղի առնվազն յոթ տեսակի դեպքում հիմնական ռիսկի գործոն է
2. Ալկոհոլի օգտագործման հետևանքով առաջացած քաղցկեղի ամենատարածված տեսակները տարբեր են տղամարդկանց և կանանց մոտ
3. Ալկոհոլի օգտագործման հետևանքով առաջացած քաղցկեղի զարգացման ռիսկը մեծանում է ալկոհոլի առաջին ընդունումից հետո
4. Ծխախոտի, ինչպես նաև ալկոհոլի օգտագործումը մեծացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը
5. Ալկոհոլի օգտագործման հետևանքով առաջացած քաղցկեղը կարելի է կանխել:

Եկե'ք հոգ տանենք ինքներս մեր, մեր սիրելիների և հարազատների առողջության մասին` վարելով առողջ ապրելակերպ»,- Facebook-ում գրել է Մուրադյանը: