COP29-ին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելը բաց թողնված հնարավորություն է. Բայրամով
Ադրբեջանը հրավերներ է ուղարկել ինչպես Կոնվենցիայի կողմերին, այնպես էլ Հայաստանին։ Այս մասին լրագրողներին ասել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը մի քանի ներկայացուցիչների էր գրանցել համաժողովին մասնակցելու համար, նրանք չներկայացան։ Կարծում ենք՝ սա նրանց համար բաց թողնված հնարավորություն է»,- ասել է Բայրամովը:
Բայրամովի խոսքով` համաձայնեցված են Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հիմնական կետերը։
«Ես հիմա չեմ ուզում թվերը հրապարակել, բայց դեռևս կան կարևոր կետեր, որոնք պետք է համաձայնեցվեն»,- ավելացրեց նա: