Իրավապահները գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում․ կան ձերբակալվածներ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրել է.
«Հարգելի՛ գործընկերներ,
իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։
Ըստ այդմ կան ձերբակալվածներ։
Թեմայի հետ կապված այլ տեղեկություններ ճշտելու համար խնդրում եմ դիմել իրավապահ մարմինների մեր գործընկերներին»։