«Պետությունը Դու ես» ասելով՝ Փաշինյան Նիկոլը «հպարտ ժողջանին» ծաղրո՞ւմ է, թե՞ պատերազմ է գուժում
Դեռ կտեսնենք. Տիգրան Եգորյանի կինը` ՔՊ-ական պատգամավորին (տեսանյութ)ԵՄ-ի հետ ծրագրերը մեզ օգնել են ԼՂ-ից տեղահանվածների և հումանիտար աջակցության տրամաբանության համատեքստում. նախարարԱՄՆ պետքարտուղարը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացըԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կժամանի Հայաստան. ՀՀ ԱԳՆՍտամբուլում հայկական դպրոցի վրա զինված հարձակում է տեղի ունեցելՁենդ կտրի, արա, ուրիշ բան ասեին քո մասին, ուրիշ բան կասեի. զինվրական կացարանի հրդեհի գործով իրավիճակը դատարանում լարվեց (տեսանյութ)Տարածաշրջանի ամենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով Երևանն է (գնացուցակ)Քննարկվել են դիմակայունության բարձրացման, վարժանքների կազմակերպման հարցեր. Կամո Ցուցուլյանն ընդունել է Մայքլ ՎեներդիինՊՎԾ-ն 2024-ին հանրային գնումների ոլորտում բացահայտել է ավելի քան 3.1 մլրդ դրամի խախտումներԱբովյանում բախվել է 3 մեքենա. կան տուժածներTikTok-ում հայտնվել են իմ անունն ու նկարները կրող տարբեր էջեր. Առուշ Առուշանյան
Մարզերից Երևան եկող ավտոբուսները երթը կավարտեն ավտոկայարաններում, Երևանով չեն երթևեկի. Iravaban.net
Մհեր Գրիգորյանը և Բելգիայի դեսպանը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի իրականացումըՀրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
6-րդ ուսումնարանի լսարանում 16 տարեկան անչափահասի են դանակահարել
Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ«Ծիրան»-ի հացի արտադրամասի գործունեությունն է կասեցվելԿիրանցի երեխաները վտանգներ զգալով՝ վախենում են խաղալ սահմանի եզրին գտնվող խաղահրապարակում. Ոսկան ՍարգսյանՄԻԵԴ-ը հաստատեց՝ մածունը սև չի լինում․ Դավիթ Հարությունյանը՝ դատավոր Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ի արձանագանքի մասինԿարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել․ Դոնալդ ԹրամփՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի․ Արման ԹաթոյանՈւկրաինան մոտ 120 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ռուսաստանի վրաԱրման Սահակյանն ազատ է արձակվել՝ վարչական հսկողությամբ, մյուսների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ ՀՀ ՊՎԾ հանրային գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից 2024թ. դիտարկվել է 13.680 գնման ընթացակարգՀԿԵ-ի սոցծրագրերի ծավալը 2024-ին կազմել է շուրջ 215 մլն դրամՄիջուկային տերությունների միջև բախման վտանգը մեծանում է․ ՇոյգուՌազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Տիգրան ԱբրահամյանՄոսկվան և Կիևը ենթարկվել են ԱԹՍ-ների հարվածներիԻնչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավորԱդրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների. «Հրապարակ»Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվել Զելենսկու պատճառով. ԹրամփՁերբակալվել է Արման ՍահակյանըՎահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴՔՊ-ն Գյումրիում հիստերիկ ջղաձգումների մեջ է. «Իրավունք»Ամիսներ առաջ Փաշինյանը կտրուկ դեմ էր հանրաքվեին. ինչո՞վ է պայմանավորված այս կտրուկ «կերպարանափոխությունը». «Ժողովուրդ»300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիևն առաջ է բրդում. «Հրապարակ»Գյումրիում արտահերթ ընտրությունները կարող են վերածվել կլանային բախումների. «Իրավունք»Նահապետ Գեւորգյանի որդու հարցը քննչական կոմիտեում է. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցների դեմ պայքարին. «Հրապարակ»Ադրբեջանցի զինծառայող է մահացել օկուպացված ՔարվաճառումԿրեմլն արձագանքել է Ռուսաստանին ուղղված Դոնալդ Թրամփի վերջնագրինՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարները խորհրդակցություն կհրավիրեն «Ակադեմիական քաղաք»-ի իրականացման համար ճարտարապետական նախագծման ծառայություններ են ձեռք բերում Թուրքիայի հանգստավայրում բռնկված հրդեհի գործով ձերբակալվածների թիվը հասել է 12-ի Լեգենդ Սոնն իր անունը գրեց Տոտենհեմի պատմության մեջ ՔՊ-ն նիստ է գումարել․ կրթական հարցեր են քննարկել Մեքենան Նուբարաշենի կամրջից իջել է ձորը և չի կարողացել տեղաշարժվել․ փրկարարները հասել են օգնության
Հասարակություն

Մինչ ամբողջ աշխարհում մահացnւթյnւնը թոքաբորբից նվազել է, Հայաստանում արձանագրվել է զգալի աճ

Մինչ ամբողջ աշխարհում նույն ժամանակահատվածում մահացությունը թոքաբորբից նվազել է 45.6-ից մինչև 31.2 դեպք 100 000 բնակչի հաշվով, Հայաստանում արձանագրվել է 214.7%-ով աճ՝ 11.6-ից մինչև 36.5/100.000 բնակչի հաշվով: Մահացության ցուցանիշը ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2019 թվականին՝ 53.1/100.000: Տվյալները ներկայացրել է ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» վերլուծական կենտրոնը։ 

Յուրաքանչյուր 43 վայրկյանը մեկ երեխա է մահանում թոքաբորբից:

Նոյեմբերի 12-ին աշխարհը նշում է թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ հիվանդության, որը հատկապես վտանգավոր է <5 տարեկան երեխաների, տարեցների և թուլացած իմունային համակարգ ունեցող անձանց համար։ Այս տարի օրվա կարգախոսն է՝ «Յուրաքանչյուր շունչը կարևոր է. կանգնեցրե'ք թոքաբորբը իր ճանապարհին»։  Կարգախոսն ընդգծում է հիվանդության վտանգը, կանխարգելման, վաղ ախտորոշման և լիարժեք բուժման կարևորությունը:

Թոքաբորբը համարվում է պատմության մեջ ամենալուրջ հիվանդություններից մեկը։ XX-րդ դարի սկզբին թոքաբորբն ու տուբերկուլյոզը մահացության հիմնական պատճառներն էին։ Թեպետ այսօր թոքաբորբի բուժումն մեծ առաջընթաց է գրանցել հակաբիոտիկների և ժամանակակից բուժման այլ միջոցների շնորհիվ, հիվանդությունը շարունակում է լուրջ վտանգ ներկայացնել: Հատկապես արդիական էր դարձել թոքաբորբի հիմնախնդիրը COVID-19 համավարակի ժամանակ։

Ամբողջ աշխարհում տարեկան գրանցվում է թոքաբորբի 450 միլիոն դեպք, կամ 1000-1200  դեպք 100 000 բնակչի հաշվով: Երեխաների շրջանում հիվանդացության ցուցանիշը կազմում է 1400 դեպք /100.000 երեխաների հաշվով (1 դեպք 71 երեխաների հաշվով), ընդ որում ամենաբարձր հիվանդացության մակարդակը Հարավային Ասիայում է (2500/100.000) և Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում (1620/100.000):

Թոքաբորբի 15-42% դեպքերում պահանջվում է հոսպիտալացում, 15% դեպքերում՝ բուժում  վերակենդանացման բաժանմունքում։ Վերակենդանացման բաժանմունք ընդունվածների շրջանում մահացությունը կարող է հասնել մինչև 50%։

Ամեն տարի թոքաբորբից մահանում է շուրջ 3 միլիոն մարդ, որոնցից 1.4 միլիոնը երեխաներ են։  Մահացության մակարդակը հատկապես բարձր է <5 տ․ երեխաների շրջանում։ Տարեկան թոքաբորբի պատճառով աշխարհում մահանում է <5 տ․ ավելի քան 700 000 երեխա, կամ շուրջ  2000 ամեն օր (hամաձայն UNICEF-ի 2021թ․ զեկույցի, յուրաքանչյուր 43 վայրկյանը մեկ երեխա է մահանում թոքաբորբից)։ Այն մահվան ավելի շատ դեպքեր է տալիս, քան ՁԻԱՀ-ը, մալարիան և կարմրուկը միասին վերցրած: Ընդ որում, մինչև 5 տ․ երեխաների թոքաբորբից մահացության նվազման տեմպերը շատ ավելի դանդաղ են՝ համեմատած այլ վարակիչ հիվանդությունների հետ: 2000-2021թթ․ ընթացքում <5 տ․ երեխաների թոքաբորբից մահացության ցուցանիշը նվազել է 54%-ով, մինչդեռ աղիքային վարակներից՝ 63%-ով: Ինչպես նշվեց, շատ խոցելին են թոքաբորբի նկատմամբ  նաև տարեցները, նրանց շրջանում  թոքաբորբից մահվան դեպքերը կազմում են շնչառական ուղիների վարակներից մահվան դեպքերի գրեթե կեսը:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա թոքաբորբից մահացության ցուցանիշը 2000-2021 թթ. ընթացքում, ի տարբերություն գլոբալ միտումների, զգալիորեն աճել է: Տարածաշրջանային երկրներից ցուցանիշի աճ գրանցվել է նաև Վրաստանում (344.2%-ով), մինչդեռ Ադրբեջանում, Իրանում և Թուրքիայում այն նվազել է համապատասխանաբար՝ 79%-ով, 41.7%-ով և 17.3%-ով:

Թոքաբորբի ամենատարածված տեսակը բակտերիալ թոքաբորբն է (հիվանդության բոլոր դեպքերի 30–40%-ը): Այն հարուցվում է պնևմակոկի, հեմոֆիլային ցուպիկի, ստաֆիլոկոկերի, ստրեպտոկոկերի և այլ բակտերիաների կողմից։ Վիրուսային թոքաբորբը կարող է պայմանավորված լինել կորոնավիրուսով, ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսով, ռինովիրուսներով, ադենովիրուսներով և այլն: Սնկային թոքաբորբը (սովորաբար   կանդիդաներով, պնևմոցիստերով պայմանավորված) զարգանում է օրգանիզմի դիմոդրողականության կտրուկ նվազման ֆոնին։

Բացի տարիքից, թոքաբորբի զարգացման հիմնական ռիսկի գործոններ են նաև․
• թուլացած իմունային համակարգը և քրոնիկական հիվանդությունների առկայությունը, հատկապես թոքերի, սիրտանոթային համակարգի, երիկամների, մարսողական համակարգի հիվանդությունների, դիաբետի առկայությունը
• ծխելը
• մարմնի գերսառեցումը
• կոնտակտը թռչունների, կրծողների և այլ կենդանիների հետ։

Երեխաների թոքաբորբից մահացության հիմնական ռիսկի գործոններն են՝  թերսնուցումը, ներսի և դրսի օդի աղտոտվածությունը (երեխաների մոտ թոքաբորբի դեպքում մահվան դեպքերի շուրջ կեսը կապված է օդի աղտոտվածության հետ), սանիտարական պայմանների բացակայությունը, և ժամանակին ցուցաբերված բուժօգնության բացակայությունը:

Թոքաբորբի կանխարգելման համար կարևոր են ինչպես անձնական միջոցները, այնպես էլ հանրային կանխարգելումը։ Արդյունավետ կանխարգելման միջոցառումներից են գրիպի դեմ սեզոնային պատվաստումը, ինչպես նաև պնևմակոկի և հեմոֆիլային ցուպիկի դեմ պատվաստումները, հատկապես ռիսկի խմբերի շրջանում։ Կանխարգելման միջոցներից են նաև առողջ ապրելակերպի պահպանումը (բարձր ֆիզիկական ակտիվությունը, կոփումը, ծխելուց հրաժարվելը), ճիշտ սնվելը (սպիտակուցներով և վիտամիններով հարուստ սննդի օգտագործումը), շնչառական վարժությունները։  Հատուկ ուշադրություն պետք է դարձնել անհատական հիգիենայի կանոնների պահպանմանը և խուսափել շփումից հիվանդ անձանց հետ։

Շատ կարևոր կանխարգելիչ գործոն է հանդիսանում նաև տան օդի որակի բարելավումը։ Սնունդ պատրաստելու և բնակարանը տաքացնելու դեպքում պետք է խուսափել պինդ վառելիքի (փայտ, ածուխ, գոմաղբ և գյուղատնտեսական թափոններ) օգտագործումից: Վաղ տարիքի երեխաների համար շատ կարևոր է կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում բացառապես կրծքով կերակրումը։ ԱՀԿ տվյալների համաձայն` շնչառական վարակների գրեթե մեկ երրորդը կարելի է կանխել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում կրծքով կերակրվող երեխաների թվի մեծացման միջոցով:

Թոքաբորբի և նրա բարդությունների կանխարգելման համար սուր ռեսպիրատոր հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, հատկապես երեխաների, տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց դեպքում: Անթույլատրելի է հակաբիոտիկների ինքնակամ օգտագործումը։ Հակաբիոտիկների անխտիր և չվերահսկվող կիրառումը հանգեցնում է հակաբիոտիկակայունության զարգացման և բազմադեղակայուն բակտերիաների առաջացման, ինչի հետևանքով տարեցտարի դժվարանում է վարակների դեմ պայքարը։