Լավ առիթ է, որ ՀՀ իշխող ուժն հստակ վերաբերմունք արտահայտի Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ․ Մինասյան
դրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցն ԱԺ-ում հրատապ քննարկելու առաջարկ է ներկայացրել ընդդիմությունը։
«ԱԺ պատգամավորների ¼-ի պահանջով օրվա երրորդ նիստում քննարկվելու է հրատապ թեմա՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ, նախատեսվում է հայտարարության նախագծի քվեարկություն, ակնկալում ենք, որ քաղաքական մեծամասնությունը և կառավարությունն իրենց վերաբերմունքը հստակ պետք է արտահայտեն»,-այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ լավ առիթ է, որ ՀՀ իշխող ուժն հստակ վերաբերմունք արտահայտի Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ։
«Սա շատ լավ առիթ է, որ Բաքվում նախաձեռնված COP29-ի շրջանակենրում Հայաստանի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը պահանջ և ուղերձ ուղղի միջազգային հանրությանը՝ աջակցելու հայ բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը։