ԵՄ-ի հետ ծրագրերը մեզ օգնել են ԼՂ-ից տեղահանվածների և հումանիտար աջակցության տրամաբանության համատեքստում. նախարարԱՄՆ պետքարտուղարը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացըԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կժամանի Հայաստան. ՀՀ ԱԳՆՍտամբուլում հայկական դպրոցի վրա զինված հարձակում է տեղի ունեցելՁենդ կտրի, արա, ուրիշ բան ասեին քո մասին, ուրիշ բան կասեի. զինվրական կացարանի հրդեհի գործով իրավիճակը դատարանում լարվեց (տեսանյութ)Տարածաշրջանի ամենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով Երևանն է (գնացուցակ)Քննարկվել են դիմակայունության բարձրացման, վարժանքների կազմակերպման հարցեր. Կամո Ցուցուլյանն ընդունել է Մայքլ ՎեներդիինՊՎԾ-ն 2024-ին հանրային գնումների ոլորտում բացահայտել է ավելի քան 3.1 մլրդ դրամի խախտումներԱբովյանում բախվել է 3 մեքենա. կան տուժածներTikTok-ում հայտնվել են իմ անունն ու նկարները կրող տարբեր էջեր. Առուշ Առուշանյան
Մարզերից Երևան եկող ավտոբուսները երթը կավարտեն ավտոկայարաններում, Երևանով չեն երթևեկի. Iravaban.net
Մհեր Գրիգորյանը և Բելգիայի դեսպանը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի իրականացումըՀրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
6-րդ ուսումնարանի լսարանում 16 տարեկան անչափահասի են դանակահարել
Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ«Ծիրան»-ի հացի արտադրամասի գործունեությունն է կասեցվելԿիրանցի երեխաները վտանգներ զգալով՝ վախենում են խաղալ սահմանի եզրին գտնվող խաղահրապարակում. Ոսկան ՍարգսյանՄԻԵԴ-ը հաստատեց՝ մածունը սև չի լինում․ Դավիթ Հարությունյանը՝ դատավոր Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ի արձանագանքի մասինԿարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել․ Դոնալդ ԹրամփՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի․ Արման ԹաթոյանՈւկրաինան մոտ 120 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ռուսաստանի վրաԱրման Սահակյանն ազատ է արձակվել՝ վարչական հսկողությամբ, մյուսների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ ՀՀ ՊՎԾ հանրային գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից 2024թ. դիտարկվել է 13.680 գնման ընթացակարգՀԿԵ-ի սոցծրագրերի ծավալը 2024-ին կազմել է շուրջ 215 մլն դրամՄիջուկային տերությունների միջև բախման վտանգը մեծանում է․ ՇոյգուՌազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Տիգրան ԱբրահամյանՄոսկվան և Կիևը ենթարկվել են ԱԹՍ-ների հարվածներիԻնչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավորԱդրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների. «Հրապարակ»Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվել Զելենսկու պատճառով. ԹրամփՁերբակալվել է Արման ՍահակյանըՎահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴՔՊ-ն Գյումրիում հիստերիկ ջղաձգումների մեջ է. «Իրավունք»Ամիսներ առաջ Փաշինյանը կտրուկ դեմ էր հանրաքվեին. ինչո՞վ է պայմանավորված այս կտրուկ «կերպարանափոխությունը». «Ժողովուրդ»300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիևն առաջ է բրդում. «Հրապարակ»Գյումրիում արտահերթ ընտրությունները կարող են վերածվել կլանային բախումների. «Իրավունք»Նահապետ Գեւորգյանի որդու հարցը քննչական կոմիտեում է. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցների դեմ պայքարին. «Հրապարակ»Ադրբեջանցի զինծառայող է մահացել օկուպացված ՔարվաճառումԿրեմլն արձագանքել է Ռուսաստանին ուղղված Դոնալդ Թրամփի վերջնագրինՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարները խորհրդակցություն կհրավիրեն «Ակադեմիական քաղաք»-ի իրականացման համար ճարտարապետական նախագծման ծառայություններ են ձեռք բերում Թուրքիայի հանգստավայրում բռնկված հրդեհի գործով ձերբակալվածների թիվը հասել է 12-ի Լեգենդ Սոնն իր անունը գրեց Տոտենհեմի պատմության մեջ ՔՊ-ն նիստ է գումարել․ կրթական հարցեր են քննարկել Մեքենան Նուբարաշենի կամրջից իջել է ձորը և չի կարողացել տեղաշարժվել․ փրկարարները հասել են օգնության Հետևյալ հատվածներում երթևեկություն ժամանակավորապես կդադարեցվի Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է սպանվել
Տնտեսություն

Իրար եկեք, զբաղվեք քաղաքականությամբ, որ ձեր փոխարեն ապիկարներն ու տգետները չորոշեն. Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.

«Հայաստանի գլխավոր խնդիրը մնում է հնարավորությունների՝ ժամանակի և այլ ռեսուրսի սխալ տնօրինումը: Մենք այնքան հնարավորություն և էներգիա ենք վատնում, որ աշխարհի երեսին չլսված բան է:

Անկախությունից հետո ամեն ինչ արեցինք, որ երկիրը լքեն շուրջ 1.5 միլիոն մարդ. Սրանք բոլորը արժեք ստեղծող էին:

Բայց ամենավատը նա է, որ այս մարդկանց մեջ էին գիտության հազարավոր մարդիկ: Միայն ամերիկյան Մասկի և հայկական Լույս ծրագրերով Հայաստանից աշխարհի լավագույն համալսարաններում վերջին 20 և ավել տարիներին, սովորել են հարյուրավոր, իրականում մի քանի հազար մարդ: Սրանց գերակշիռ մասը, այսինքն գրեթե բոլորը՝ 90 և ավել տոկոս, կամ Հայաստանում չի ապրում և ախատում, կամ էլ Հայաստանում է, բայց Հայաստանի համար չի աշխատում:

Ամեն առավոտ զարթնում եմ այն մտքով, որ ինքս էլ իմ պետության հետ վատնում եմ իմ հնարավորությունները: Ես չեմ օգտագործում ինձ բաժին ընկած պոտենցիալի նույնիսկ մեկ տոկոսը, որովհետև իմ գործը հանրային քաղաքականություններն են, այսինքն պետական կառավարման խնդիրները՝ սուղ ռեսուրսների ճիշտ և արդյունավետ օգտագործումը. Իրականում մեզ մոտ ընդհանրապես չկա կառավարում, ամենը ինքնահոսի է. Չկա պետական արդյունավետ համակարգ և սրա պատճառով է, որ չենք զարգանում, այլ ոչ թե ռուսի, թուրքի, պարսիկի կամ այլոց պատճառով:

Ամեն առավոտ զարթնում եմ դեռ այն մտքով, որ գուցե մի օր հավաքվենք մտածել իմացող մարդկանցով և վերջապես քաղաքական պատասխանատվություն ստանձնենք սեփական երկրի համար:

Ամեն առավոտ, նոր հնարավորություն է, բայց ամեն երեկո հասկանում ես, որ այդ օրն էլ վատնվեց եւ պետությունը մնաց նույն վիճակում, իսկ իրականում ավելի վատացավ վիճակը:

Ես դեռ Հայաստանում եմ (քանի դեռ կյանք կա մեջս), դեռ զարթնում եմ հնարավորության հույսով, որ մի օր այլևս բաց չենք թողնի մեր հնարավորությունը:

Օրերն անցնում են, հնարավորություններն էլ հետը, մենք էլ մաշվում ենք՝ ձախողելով սեփական կյանքը, որովհետև այն գիտակցաբար կապել ենք մեր ձախողված պետության կյանքի հետ, որ դրան ոտքի կանգնելու հնարավորություն տանք: Չեմ հանձնվել, բայց կյանքը անցնում է, ես ու դուք էլ մեծանում, իսկ հնարավորությունները հավերժ չեն, ինչպես և կյանքը, դրանք ինչ-որ պահի ավարտվում են:

Իրար եկեք, զբաղվեք քաղաքականությամբ, որ ձեր փոխարեն ապիկարներն ու տգետները չորոշեն»: