Եթե անհատական շարժունակության միջոցը կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք. ՆԳՆՀՖՖ-ն Մխիթարյանին և Բարսեղյանին առաջադրել է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթումԵվրո-2026. Հայաստանի թիմը պատրաստվում է Դանիայի դեմ խաղին (տեսանյութ)«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ՁՊՎ-ից հիմնարկ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսՀանրապետությունում դեկտեմբերի 14-ին, 16-18-ին սպասվում է քամու ուժգնացումՎահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ ընդունել է Ռումինիայի դեսպանինԱՍՀ նախարարը կարևորել է ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի պատրաստակամությունը
Օրբելի փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ողբերգական ավտովթար՝ Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհՀայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար
Ռուսաստանում «Viber»-ի հասանելիությունը սահմանափակված է
Ես ոչ մի տեղ չեմ գնալու. Սալոմե Զուրաբիշվիլին չի պատրաստվում լքել նախագահական պալատըՔննվող քրեական վարույթներով քաղաքացիներին վերադարձվել է 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույքՁյուն, բուք, մերկասառույց և մառախուղ է Հայաստանի որոշ ճանապարհներին«Ագարակ» պատմամշակութային արգելոցում ավարտվել են 2024 թվականի համար նախատեսված հատվածների վերականգնման աշխատանքներըԿադրային վերադասավորումներ են լինում. Դավիթ ԽուդաթյանԱյսօր գիշերային երկնքում կդիտվի Գեմինիդների ասուպային առատ հոսք. այն կդիտվի նաև ՀայաստանումԼոռիում թnւնավnրմամբ ընտանիքի անդամներ են տեղափոխվել հիվանդանոցԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը կանցկացվի Ալմաթիում
Ոչ սպանդանnցային ծագման մսի առգրավման և ոչնչացման մասին իրականացվել են իրազեկման աշխատանքներ. ՍԱՏՄ
Գեղարքունիքի մարզում շտապօգնության մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել «Mercedes»-ի. երկու վարորդներն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոցԿոստանյանը շեշտել է ցեղասպանությունների կանխարգելման հարցում քաղաքական կամքի կարևորությունըՏոն, որ քիչ ժողովուրդների է հասու (լուսանկարներ)«ՔՊ-ական հակում ունեցողներին կաշառելու ձև է»․ Բագրատյանը հիշեցնում է՝ բյուջեն բոլորինն է, իշխանությանը ոչ ոք իրավունք չի տվել հանրային միջոցները ծախսել մի հատուկ սոցիալական խավի բարեկեցության վրաԼարսը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համարԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների, այդ թվում՝ էներգակիրների միասնական շուկա ստեղծելու տրամաբանությամբ. ՓաշինյանՔաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
Դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից․ Գոռ Աբրահամյան
Ոստիկանության անընդունելի վարքագիծը. երկխոսություն՝ բռնության փոխարեն․ Սուրեն ՍուրենյանցՊատրաստվում ենք խաղաղության. ՈՄԱ (տեսանյութ)Մեկ օրում՝ 12 պատահար․ 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՄի՛ արհամարհեք վանաձորցուն, չունեք այդ իրավունքը․ հնարավորինս շուտ պետք է կազմակերպվեն ավագանու արտահերթ ընտրություններ. Վահե Դոխոյանը՝ ՏԿԵ նախարարինՄԻՊ-ի աշխատակազմը հյուրընկալել է Երևանի թիվ 76 հիմնական դպրոցի աշակերտներինՄիջազգային դատարանները միակ գործքներն են, որոնք ունենք՝ անվտանգություն ու խաղաղություն սահմանելու համար․ Եղիշե ԿիրակոսյանԿառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես. ԳաբրիելյանՆիկոլ Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապն իրականության հետ․ Սամվել ՖարմանյանՕդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանաԴոլարն ու եվրոն շարունակում են էժանանալՈ՞վ կնշանակվի դատախազի տեղակալ՝ Սրբուհի Գալյանի փոխարեն. բաց մրցույթ է հայտարարվելՔննարկվել է ուղևորների և բեռների վերահսկողությունը սահմանային կետում․ նախանշվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը (տեսանյութ)Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույցԿկայանա «Արցախ» կամերային նվագախմբի առաջին համերգըԲենիամին Նեթանյահուն խոսել է Իրանի հետ խաղաղության մասինՆԳՆ փրկարար ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել Աբովյանում 40-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է 19-ամյա երիտասարդիԲախվել են ՀՀ ՊՆ համարանիշներով «UAZ Patriot»-ն ու 2 «Opel»-ները. կա 3 վիրավոր ՆԳ նախարարը անձնակազմին ներկայացրել է կադրային նոր մեթոդաբանությունը (տեսանյութ) Դավիթ Խուդաթյանը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Սարիկ ՄինասյանինՄՊՀ-ն ընդհանուր ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությանԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Գաբրիելիուս Լանդսբերգիսի աջակցությունը Հայաստանին
Տնտեսություն

Իրար եկեք, զբաղվեք քաղաքականությամբ, որ ձեր փոխարեն ապիկարներն ու տգետները չորոշեն. Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.

«Հայաստանի գլխավոր խնդիրը մնում է հնարավորությունների՝ ժամանակի և այլ ռեսուրսի սխալ տնօրինումը: Մենք այնքան հնարավորություն և էներգիա ենք վատնում, որ աշխարհի երեսին չլսված բան է:

Անկախությունից հետո ամեն ինչ արեցինք, որ երկիրը լքեն շուրջ 1.5 միլիոն մարդ. Սրանք բոլորը արժեք ստեղծող էին:

Բայց ամենավատը նա է, որ այս մարդկանց մեջ էին գիտության հազարավոր մարդիկ: Միայն ամերիկյան Մասկի և հայկական Լույս ծրագրերով Հայաստանից աշխարհի լավագույն համալսարաններում վերջին 20 և ավել տարիներին, սովորել են հարյուրավոր, իրականում մի քանի հազար մարդ: Սրանց գերակշիռ մասը, այսինքն գրեթե բոլորը՝ 90 և ավել տոկոս, կամ Հայաստանում չի ապրում և ախատում, կամ էլ Հայաստանում է, բայց Հայաստանի համար չի աշխատում:

Ամեն առավոտ զարթնում եմ այն մտքով, որ ինքս էլ իմ պետության հետ վատնում եմ իմ հնարավորությունները: Ես չեմ օգտագործում ինձ բաժին ընկած պոտենցիալի նույնիսկ մեկ տոկոսը, որովհետև իմ գործը հանրային քաղաքականություններն են, այսինքն պետական կառավարման խնդիրները՝ սուղ ռեսուրսների ճիշտ և արդյունավետ օգտագործումը. Իրականում մեզ մոտ ընդհանրապես չկա կառավարում, ամենը ինքնահոսի է. Չկա պետական արդյունավետ համակարգ և սրա պատճառով է, որ չենք զարգանում, այլ ոչ թե ռուսի, թուրքի, պարսիկի կամ այլոց պատճառով:

Ամեն առավոտ զարթնում եմ դեռ այն մտքով, որ գուցե մի օր հավաքվենք մտածել իմացող մարդկանցով և վերջապես քաղաքական պատասխանատվություն ստանձնենք սեփական երկրի համար:

Ամեն առավոտ, նոր հնարավորություն է, բայց ամեն երեկո հասկանում ես, որ այդ օրն էլ վատնվեց եւ պետությունը մնաց նույն վիճակում, իսկ իրականում ավելի վատացավ վիճակը:

Ես դեռ Հայաստանում եմ (քանի դեռ կյանք կա մեջս), դեռ զարթնում եմ հնարավորության հույսով, որ մի օր այլևս բաց չենք թողնի մեր հնարավորությունը:

Օրերն անցնում են, հնարավորություններն էլ հետը, մենք էլ մաշվում ենք՝ ձախողելով սեփական կյանքը, որովհետև այն գիտակցաբար կապել ենք մեր ձախողված պետության կյանքի հետ, որ դրան ոտքի կանգնելու հնարավորություն տանք: Չեմ հանձնվել, բայց կյանքը անցնում է, ես ու դուք էլ մեծանում, իսկ հնարավորությունները հավերժ չեն, ինչպես և կյանքը, դրանք ինչ-որ պահի ավարտվում են:

Իրար եկեք, զբաղվեք քաղաքականությամբ, որ ձեր փոխարեն ապիկարներն ու տգետները չորոշեն»: