Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում իրավիճակն անհանգիստ է
Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում մի քանի ընդդիմադիրներ բերման են ենթարկվել և տարվել տեղի պետական անվտանգության ծառայության շենք:
Այս մասին հայտնում են տեղական հրատարակությունները։
Նրանց ձերբակալությունից հետո Պետական անվտանգության ծառայության շենքի մոտ հավաքվել են ցուցարարներ, այդ թվում՝ հասարակական գործիչներ, ձերբակալվածների հարազատներ։ Նրանք ծեծկռտուք են սկսել ուժայինների հետ և ներխուժել շենք։
Հաղորդվում է նաև, որ ցուցարարները փակել են Սուխումի շրջանում գտնվող Գումիստա կամուրջը և շարունակում են պահանջել ազատ արձակել ձերբակալվածներին։
Նշվում է, որ ընդդիմադիրների կալանավորումը համաձայնեցվել է Ռուսաստանի անվտանգության ուժերի ղեկավարության հետ: