Զելենսկին հայտարարել է Կուրսկի մարզում 50 հազար ռուս զինվորականների մասին
Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների դիմաց կան 50 հազար ռուս զինվորականներ։
Այս մասին երեկոյան իր ելույթում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա նշել է, որ Ռուսաստանը 50 հազար զինվոր է պատրաստել Կուրսկի շրջանում հարձակման համար:
Զելենսկին ևս մեկ անգամ հույս է հայտնել, որ հեռահար հրթիռներ կստանան ԱՄՆ-ից, Բրիտանիայից և Գերմանիայից։