Թենիսիստուհիների վարկանիշային նոր աղյուսակը․ Ավանեսյանը պահպանել է իր դիրքը
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) իր պաշտոնական կայքում թարմացրել է մենախաղի վարկանիշային աղյուսակը։
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը պահպանել է իր դիրքը և 44-րդն է վարկանիշում։ Բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան մրցաշրջանն ավարտել է համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին տեղում։
WTA վարկանիշային աղյուսակը նոյեմբերի 11-ի դրությամբ.
1 (1). Արինա Սաբալենկա (Բելառուս)՝ 9416 միավոր.
2 (2). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան) — 8370.
3 (3). Քորի Գաուֆ (ԱՄՆ) – 6530.
4 (4). Ժասմին Պաոլինի (Իտալիա) — 5344.
5 (7). Չժեն Ցինվեն (Չինաստան) — 5340.
6 (5). Ելենա Ռիբակինա (Ղազախստան) — 5171.
7 (6). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ) – 4705.
8 (8). Էմմա Նավարո (ԱՄՆ) — 3589.
9 (9). Դարիա Կասատկինա (Ռուսաստան) — 3368.
10 (10). Դենիել Քոլինս (ԱՄՆ) – 3178.
․․․․․
44 (44). Էլինա Ավանեսյան (Հայաստան) – 1182…