Ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ հավաքականին․ Բարսեղյանը մկանային վնասվածք ունի
![Ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ հավաքականին․ Բարսեղյանը մկանային վնասվածք ունի](/timthumb.php?src=disc/11-11-24/7a9b62fa7a12e929c9e02b03e146ffab.jpg&w=780)
«Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ նախապատրաստվելու Ֆարերյան կղզիների և Լատվիայի դեմ հանդիպումներին:
«Սլովանի»՝ «Սկալիցայի» դեմ խաղի վերջնամասում Բարսեղյանը մկանային ցավեր է զգացել: Պարզվել է, որ Բարսեղյանը մկանային թեթև վնասվածք ունի: «Սլովանի» և Հայաստանի ազգային հավաքականի բուժանձնակազմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են ռիսկի չդիմել՝ Բարսեղյանին ընձեռելով լիարժեք վերականգնվելու հնարավորություն:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Տիգրան Բարսեղյանը նշել է.
«Շատ ուրախ եմ կրկին հավաքական հրավիրվելու կապակցությամբ: Ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ թիմին, սակայն լիահույս եմ, որ մարտին կկարողանամ օգնել իմ խաղընկերներին խաղադաշտում: Անհամբերությամբ կսպասեմ ազգային հավաքականի հաջորդ հավաքին և խաղերին»: