Իսրայելում վախենում են, որ Ռուսաստանը կարող է վերազինել «Հեզբոլլահ»-ին
Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը արտասահմանյան լրատվամիջոցների համար հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ Լիբանանում հրադադարի շուրջ բանակցություններում առաջընթաց կա, սակայն համաձայնագրի պայմանների պահպանման հարցը դեռ լուծված չէ։
Այս մասին հայտնում է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը։
Նրա խոսքով, հրադադարի բանակցություններում առաջընթաց կա, սակայն պայմանների պահպանման խնդիր կա։ «Ռուսները Սիրիայում կարող են օգնել և վերազինել Հեզբոլլահին»,-ասել է արտաքին գործերի նախարարը:
Դիվանագետը նշել է, որ «Հեզբոլլահի» հրթիռային հնարավորությունները լրջորեն վնասվել են:
Նոյեմբերի 10-ին հաղորդվել էր, որ իսրայելական բանակը երկրի հյուսիսում արձանագրել է շուրջ 15 հրթիռի արձակում Լիբանանից։ Նախօրեին իսրայելական բանակի Galei IDF ռադիոկայանը հայտնել էր, որ Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը վերջերս այցելել է Ռուսաստան՝ քննարկելու հյուսիսային Իսրայելում անվտանգության վերականգնման և Լիբանանում իրավիճակի կարգավորման հարցը: