Մոսկվան չպետք է Դոնալդ Թրամփի հետ կապված պատրանքներ ունենա․ Անատոլի Անտոնով Բայդենը բացահայտել է Գազայի շուրջ համաձայնագրի երեք փուլերի մանրամասները Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում 1-ին մեդալն է նվաճել Հայաստանում մեկ օրում երկրորդ ինքնասպանության փորձն է կատարվել Երևանում մեքենան բախվել է աղբամաններին, որոնցից մեկում քաղաքացի է եղել. վերջինը հոսպիտալացվել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից՝ երեք փուլով Ադրբեջանից հայտարարել են՝ Բաքվում հայերի ջարդերի մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը «մտացածին է» Give Me Sport․ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ Մաստարա գյուղում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել «Ազատության թևեր»․ ՑԱԽԱԼ-ը նախապատրաստվում է Գազայից ազատ արձակվող պատանդներին ընդունելուն Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. 4 վիրավոր կա Կարմիր Խաչն այցելել է Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներինՄեր ամուր գործընկերության միջոցով կարող ենք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Թաթոյան
Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու «ոսկե հնարավորություն» ունի. WSJ
1-ին փուլում ՑԱԽԱԼ-ը զորքերը հետ կքաշի Գազայից՝ 700 մ խորությամբ․ մանրամասներ՝ սպասվող համաձայնագրից Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ) Երևանում մեքենաներ են բախվել, որից մեկը հայտնվել է մայթին․ վիրավոր կա ՀՀ ԱԳՆ-ն ԱՄՆ-ում քննարկել է տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցը (տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը արդարացվեց․ ՀրապարակՀայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության երկրորդ տուրում հաղթանակ է տոնել միայն Արթուր Դավթյանը ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել Գազայում կրակի դադարեցման համաձայնությունը 45 մլն դրամով կառուցվում է փողոցների արտաքին լուսավորության ցանց. ՏԿԵ նախարարը այցելել է Վայոց ձոր Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ այս պահի դրությամբ Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացվեց ՀՀ իշխանությունների՝ քաղաքականության մեջ «ազարտը» հաճախ անսպասելի հետևանքներ է ունենում․ Կարասին Վթար՝ ՇՕ մեքենայի մասնակցությամբ․ վարորդները, բժիշկը, բուժքույրը, բուժառուն հոսպիտալացվել են Սիրիայում ամերիկյան և քրդական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացնում«ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է»․ Զուրաբիշվիլի Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական», սակայն իրականությունն այլ է Դատարանի որոշմամբ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց․ Armlur.am Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են տները․դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին Բայդենի և Բլինքենի կողմից ՀՀ-ին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը Երևանում ոստիկանությունն այնքան է ուշացել, որ գողին տանը բռնել է տանտիրոջ փեսան Հարավային Կովկասում խաղաղությունը կկանխի ապագայում մարդկության դեմ ոճրագործությունների կրկնությունը Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը հեռու է դիվանագիտական ​​հաղթանակ լինելուց Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ամենահզոր բանակն ունենք, բայց չեմ ասում, եկեք ճիշտ խոսենք (տեսանյութ) Անպատասխանատու քաղաքական գործիչների սխալների գինը վերջում միշտ վճարում է ժողովուրդը․ Մարուքյան Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարովՌԴ-ին հարցեր ունենք, դրանք պիտի իրենց պատասխանները ստանան առողջ քննարկումների միջոցով. Պապիկյան (տեսանյութ) Հունվարի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՊետք է ունենալ առնվազն 10 գործընկեր երկիր, որոնցից յուրաքանչյուրը Հայաստանում կունենա առնվազն 1 մլրդ դոլար ներդրում. Մեսրոպ ԱռաքելյանԶառիթափի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի նախագիծըՀարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան«ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք տուն գնելու, կառուցելու հավաստագիր է ստացել». նախարարՇաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավերԻրանի ԱԳՆ ղեկավարը մանրամասներ է հայտնել Ռուսաստան-Իրան համապարփակ համաձայնագրիցԱշխատաժամանակը կրճատելու նախագիծը դրվել է հանրային քննարկման
Տեսանյութ

Սպանություն Նոր Խարբերդի գերեզմանատանը. պարզվել են 17-ամյա պատանուն կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված անձ (տեսանյութ)

2024 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 23:18-ին, «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վնասվածքով, ընկերների ուղեկցությամբ, իրենց մոտ բուժօգնության է դիմել է Նոր Խարբերդ բնակավայրի բնակիչ, 17-ամյա երիտասարդ, ով  նույն օրը՝ ժամը 23:45-ին, մահացել է:

Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում  նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից մի քանիսի, այդ թվում՝ տուժածին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք հասցրած անձի ինքնությունը, ովքեր նույն բնակավայրի բնակիչներ են:

Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ձեռնարկված  քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ս.Ս.-ն, անձնական հարցի վերաբերյալ համագյուղացու՝ Ս.Պ.-ի հետ պարզաբանումներ ստանալու և վրեժի շարժառիթով նրան պատժելու նպատակով, իր համախոհներին՝ նույն բնակավայրի վեց բնակիչներին և քննությամբ դեռևս չպարզված անձանց հավաքել և տեղափոխել է Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածք, որտեղ, պայմանավորվածության համաձայն, ժամանել է նաև կոնֆլիկտի մյուս կողմը, այդ թվում նաև՝ տուժող Դ.Պ.-ն:   

Ս.Ս.-ն, առանց պարզաբանում կատարելու, մի խումբ անձանց հետ խմբի կազմում սպանություն կատարելու դիտավորությամբ միավորելով իրենց ջանքերը, հարձակվել են Ս.Պ.-ի, Դ.Պ.-ի և վերջիններիս հետ նշված վայր ժամանած անձանց վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջիններիս: Այդ ընթացքում Ա.Գ.-ն,  դրսևորելով առավել ակտիվ և ագրեսիվ վարքագիծ, իր մոտ պահվող դանակով հարվածներ է հասցնել գետնին ընկած Դ.Պ.-ի կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին, իսկ խմբի մյուս անդամները շարունակել են հարվածել Դ.Պ.-ին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այդ կերպ ապօրինաբար կյանքից զրկելով վերջինիս:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական անհրաժեշտ գործողություններ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ: Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ դատաբժշկական փորձաքննություններ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը՝ Գ.Յ.-ն, հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով: Դատարանը բավարարել է վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու՝ քննիչի միջնորդությունը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, արարքներն անհատականացնելու,  իրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ։