Ձեր աջակցությունը մեզ ուժ տվեց և օգնեց հաղթել․ Նոայի գլխավոր մարզիչը հանդես է եկել հայտարարությամբ ՔՊ ֆրակցիայից ոչ թե 18, այլ շատ ավելի մեծ թվով պատգամավորներ են անցնելու ժողովրդի կողմը: Նրանցից շատերը պատանդի դերում հենց նման հրաշագործ առիթի է, որ սպասում են՝ զատվելու Նիկոլից. ՖարմանյանՎեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին «Արցախի գլուխը կերան այս հանգրվանին հասնելու համար, հալալ է քեզ՝ մեր հպարտ ժողովուրդ»«ԲՄՎ»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)Արմավիրի մարզի ծաղկավաճառները հայտնվել են անելանելի և անօգնական վիճակում
ՊՆ Երևան քաղաքի ՌՈ պետի տեղակալին քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է. Armlur.am
Թուրքիան պաշտոնապես մտավ Հայաստանի տարածք. Արթուր Խաչիկյան
Սարգիս Խանդանյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը
Մայր Աթոռն ունի ազգային նշանակություն. կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին սկսել երկխոսություն և գործել հարգանքով և արդարությամբ. հայտարարություն
Եմենի հութիները հրթիռային հարվածներ են հասցրել ԻսրայելինԵթե Վեհափառին ավազանի անունով եք դիմում, ո՞վ ենք մենք՝ նրա ձեռնադրած եպիսկոպոսները․ Աբգար Սրբազան (տեսանյութ)Տեսչական մարմինը վարույթ է հարուցել ԶՊՄԿ-ի վթարի մասին ահազանգի հիման վրա. Hetq.amՕկուպացված Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվելՊահանջում եմ իրավասու մարմիններից հրապարակել խոսակցության ամբողջ համատեքստը, պնդում եմ՝ այդ կտրտված, մոնտաժված հատվածն այլ համատեքստում արտասանված խոսք է. Բագրատ Սրբազան
Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ)
Քննարկումներ են տեղի ունեցել Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման վերաբերյալ.ադրբեջանական մամուլը մանրամասներ է հայտնումԱդրբեջանից խնդրել են ևս 14 միլիարդ խորանարդ մետր գազ, սակայն կա մի նրբերանգ. Վահե ԴավթյանԱդրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը երկկողմ ձևաչափով. Ադրբեջանի ԱԳՆԿառավարությունը եւս 50 մլն եվրո վարկ կվերցնի Եվրոպական ներդրումային բանկից
ԱԳՆ-ն՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՀայկական կողմում լռություն է. սա բազմիցս խաղարկված սցենար է, որի հետևանքով դաշտում գերակա են դառնում ադրբեջանական կողմի թեզերը. ադրբեջանագետԱռաջիկա օրերին Երևանում ջերմաստիճանը կհասնի +39-իԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունըՀութիներն առևանգել են Eternity C նավի անձնակազմի անդամներինՄաշտոցի պողոտայում հասարակական տրանսպորտի համար, փորձնական տարբերակով, տեղադրվել է առանձին լուսացույց՝ «BUS» գրությամբ. քաղաքապետարան ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի նիստինՌուսաստանը ողջունում է Աբու Դաբիում այսօր ընթացող հայ-ադրբեջանական ուղիղ բանակցությունները. Դմիտրի ՊեսկովԱնհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով
Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տևած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին
Սամվել Կարապետյանին բանտարկողը վաղը Աբու Դաբիում հանդիպում է Ալիևի հետ, որ բոլորից գաղտնի ու բոլորի աչքի առաջ վերջնական պայմանավորվի, թե ինչ է տալու Հայաստանի սեփականությունից՝ իշխանության մնալու համար․ Միքայել Մինասյան
ԵՊՀ-ում դադարեցրել են Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի և այլ կազմակերպությունների գործունեությունը. ԳալստյանԼսեցի, վնգալով եկա, բայց խուզարկություն դեռ չկա, Հրանտ Մարգարյանը տանն է․ Գեղամ ՄանուկյանԴաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինՀաջորդ անգամ բժիշկ եմ հրավիրելու, որ «բելի գարյաչկայից» քեզ հանի և հրշեջ, որ ջուր պզզացնի. Սիմոնյանը՝ Աղվան Վարդանյանին Իրապես ընդդիմադիրներ, դուրս եկեք Քոչարյանի դեստրուկտիվ ազդեցությունից և միասին կառուցեք օրակարգի շուրջ միասնական ճակատը․ մնացածը լիրիկա է և պաթոս․ Նարեկ Մալյան«Դաշնակցականի տնից գտել են «Մահ կամ ազատություն»-ով շապիկ և դա ներայացնում են աhաբեկչnւթյան պատրաստվելու ապացույց»Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներՏիգրան Ավինյանի վարկանիշն այնքան է իջել, որ ստիպված արհեստական բանականությամբ իմ կրկնօրինակն են ստեղծել, որը գովերգում է Երևանի քաղաքապետարանի աշխատանքը. Չախոյան (տեսանյութ)«Մամա ջան 21» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էԽուզարկում են Հրանտ Մարգարյանի տունը Էսօրվա ռեպրեսիաների «իրավական հիմքը». բացառիկ մանրամասներ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջՆա, ով համարձակորեն ասում է, որ կանգնած է իր հավատի և արժեքների կողքին և դրանց կրողն է, ենթարկվում է հետապնդումների և բանտարկության է տարվում. Տեր ՓառենԲախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ը․ ավտոբուսի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոցՀրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակըԱռգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ ՀարությունյանԱյս պահին ձերբակալվել է 7 անձ. ՔԿԳլխավոր դատախազն ինքն է լծվել նախաքննության փուլում կոնկրետ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին. հայտարարություն
Քաղաքականություն

Մենք պարտվեցինք, որովհետև պետության անվտանգության համար պատասխանատուները կապ չունեին պետության հետ․ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենպատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․

«Պարտվեցի՞նք արդյոք։
 
Այո´, որպես պետություն պարտվեցինք, բայց որպես ազգ` ոչ: Սակայն դա բնավ չի նշանակում, որ որպես ազգ չենք կարող չպարտվել: Մենք պարտվեցինք որպես պետություն, քանզի երեսուն և ավելի տարիներ չցանկացանք ունենալ հենց այդ պետությունը, չգիտակցեցինք դրա կարևորությունն ու այն բացառիկ հնարավորությունը, որը տրվեց այս պահին ապրող սերունդներին:
 
Պետությունը չդարձավ այդ դաստիարակն ու ուղղորդող փարոսը: Ճիշտ հակառակը` իշխանություն ստացած ուժերն ամեն գնով ջանացին, որպեսզի հայկական անկախ ու ինքնաբավ պետականություն քարտեզի վրա գոյություն չունենա, քանզի գլխավոր խնդիրն ու հանձնառությունը ոչ թե սեփական պետության շահն էր, այլ դրսից պարտադրվածն ու թելադրվածն անցկացնելը ու վերահսկելը, որ հանկարծ չունենանք մերը, ինքնուրույնը, մաքուրն ու անխոցելին:
 
Մենք պարտվեցինք որպես պետություն, որովհետև պետության անվտանգության համար պատասխանատուները բնավ կապ չունեին այդ պետության հետ: 2016-ի քառօրյան ու 2020 թ. 44-օրյա պատերազմը լավագույնս ապացուցեցին, որ մենք ապրում ենք մի տարածքում, որտեղ մարդկային ռեսուրսն ու կապիտալը ամենաքիչ գնահատվածն է, իսկ գնահատման հիմնական միավորը վատ ու շատ վատ լինելն է: Հենց այդ պետության շահերի ու անվտանգության դեմ դուրս գալով է կանաչ ճանապարհ ապահովվում մի ամբողջ ազգի ու հասարակության ապագայի ու ճակատագրի համար որոշումներ կայացնողներին:
 
Բանակը պարտվեց այն ժամանակ, երբ ամեն տարի մեր զինվորներն ու քաղաքացիական անձինք անցնում էին թշնամու կողմը ու այնտեղ երկրի ղեկավարության հասցեին հայհոյախոսություններով հրճվալից հարցազրույցներ էին տալիս` հայկական բանակի համազգեստով: Չցանկացանք պարզել, թե ո՞վ էր մեղավորը, զինվորները, թե՞ հրամանատարությունը: Մենք չտեսանք ադրբեջանցի զինվորների ու սպաների, ովքեր կանցնեին հայկական կողմ: Չկար այդպիսի հրահանգ ու հանձնառություն, թեկուզ հակառակ դրվագն ունենալու համար:
Մենք պարտվեցինք, երբ մեր դեսպանները դեսպաններ չէին, իսկ հայ դիվանագետի հիմնական խնդիրը եղավ ծառայության անցած երկրի քաղաքացիություն ստանալն ու տեղում բիզնես սկսելը:
Մենք պարտվեցինք, քանի որ բանակը վերածեցինք ոչ թե պետության անվտանգությանը երաշխավորող հիմնական ու անփոխարինելի ինստիտուտի, այլ ծնող հարստահարելու միջոցով եկամուտ ու գերշահույթ ապահովող միջոցի:
 
Մենք պարտվեցինք, որովհետև տակավին հոգևորն ու աշխարհիկը չենք կարողացել զատել, կարևորել առաջնայինը երկրորդականից, չկարողանալով հստակ սահմանազատել ավանդականն ու արդիականը:
Մենք պարտվեցինք, որովհետև շարունակեցինք ապրել սովետական անուրջներով ու չվստահեցինք պետականութ կերտելու մեր հնարավորոթյանը, որը տեսիլք չէր, այլ շատ իրական էր: Մենք, որպես պետություն ու Սփյուռք հաճույքով շարունակեցինք չվստահել միմյանց ու ամեն առիթով հաշիվներ ու բացատրություններ պահանջել միմյանցից: Դա արվեց, քանի, որ համահայկական օրակարգ ստեղծելու ոչ նպատակ կա, ոչ էլ ցանկություն:
Մենք պարտվեցինք, որովհետև «Արցախ-հաղթանակը» տարեցտարի վերածեցինք «Արցախ-աքիլլեսյան գարշապարի» ու շատ հեշտորեն հաղթանակի մեր խորհրդանշանները վերածվեցին ատելության ու քամահրանքի խորհրդանշանների: Դա մենք արեցինք, մեր իսկ ձեռքերով, որովհետև տարեցտարի ավելի շատ փող ու եկամտի աղբյուր էինք ման գալիս, այլ ոչ թե անվտանգության հնարավորություններ:
 
Մենք պարտվեցինք, որովհետև չցանկացանք գիտակցել, որ թե´ Արցախի ու թե´ Սփյուռքի համար հենման կետն ու հիմնական պատվարը հենց Հայաստանի Հանրապետությունն է` Երևան մայրաքաղաքով: Չգիտակցեցինք, որ երեխային ծնողից առաջ չեն դնում ու ծնողի հեղինակության հաշվին երեխա չեն փառաբանում ու գովաբանում:
Մենք պարտվեցինք, որովհետև պետության հիմնական գործառույթը դարձավ խաբելն ու խաբեբայությամբ զբաղվելը, մարդ միավորին ստորացնելն ու նսեմացնելը, քաղաքացուն հարստահարելն ու նրա իրավունքները ոտնահարելը:
 
Մենք պարտվեցինք, քանզի չունենք անկախ ապրող, անկախ մտածող ու սեփական արժանապատվությունը գիտակցող մտավորական-ինտելեկտուալ խավ, որն իր լռությամբ ու կեղծ օրակարգեր սպասարկելով ընդամենը բացահայտեց պատեհապաշտ սպասարկուի իր հիմնական ինքնությունը:
 
Մենք պարտվեցինք, քանի որ սովորեցինք, որ պետությունը մեզ պետք է խաբի ու ապատեղեկացնի: Ու այդ համակարգային ստի հետ մենք հեշտությամբ համակերպվեցինք: Մենք չցանկացանք իմանալ ճշմարտությունը տասնյակ չբացահայտված սպանությունների, հոկտեմբեր 27-ի, մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ու մեզ պահեցինք սպանդանոցի դռանը կանգնած ու ճակատագրի հետ հաշտված խառնամբոխի պես: Հենց այդտեղ ել երկնեցինք Նիկոլ Փաշինյանին, ով ընդամենը մեր մեղքերի հետևանքն ու ցուցիչն է, ոչ ավելին…
Բոլոր վհատվածներին ու հուսահատվածներին մի խորհուրդ եմ ընդամենը տալու. հ´իշեք, որ պատմության ընթացքում շատ ավելի դաժան ժամանակաշրջաններ ենք հաղթահարել: Հիմա ժամանակն է խնդիրներ ձևակերպել ու հետամուտ լինել դրանց իրագործմանը: Մի´ ենթարկվեք բթացման պարտադրվող օրակարգերին: Մենք այս պահին ընդամենը շնագայլերով շրջապատված կենդանու ենք նման ու բոլորը կցանկանան թռցնել իրենց հասանելիք մսի կտորը: Զղջացողներ ու կարեկցողներ չեն լինելու:
 
Պատմությունն ու դրա դասերը շատ դաժան են… Այն, ինչին մենք ականատես եղանք ու վերապրեցինք, հնարավոր է հաղթահարել միմիայն դաժանագույն պատժի իրագործման արդյունքում: Իսկ համազգային պատիժը որպես միակ ու անփոխարինելի մեկնակետ նոր ճանապարհ բռնելու համար, պահանջում է արյուն, մեծ արյուն` սթափվելու ու առաջ գնալու համար…»։