Հայ շախմատիստների արդյունքները՝ աշխարհի առաջնության 10-րդ խաղափուլում
![Հայ շախմատիստների արդյունքները՝ աշխարհի առաջնության 10-րդ խաղափուլում](/timthumb.php?src=disc/09-11-24/39c96d474ef17b062b54455f2a2acc69.jpg&w=780)
Աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է 1 խաղափուլ:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Սոնա Կրկյաշարյանը 10 հնարավորից ունի 7 միավոր և կիսում է 6-13-րդ հորիզոնականները:
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Ալեքս Սահակյանը ունի 6.5 միավոր և կիսում է 11-13-րդ հորիզոնականները: Այս տարիքային խմբում Արսեն Դավթյանն ունի 6 միավոր:
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Գոռ Ասկանազյանն ունի 5 միավոր:
Վերջին՝ 11-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին: