Ճշմարտություն vs Նիկոլ․ ո՞վ որն է ընտրում․ «Կարճ ասած» (տեսանյութ)
Ես ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ իրական Հայաստանի գաղափարախոսության հետ կապված։ Պարոն վարչապետի այդ գաղափարներն, այո՛, ամբողջությամբ կիսում եմ»,- ասել է ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը։ Գալյանը գլխավոր դատախազի տեղակալն էր, ինչպես պարզվեց` ՔՊ թիմի մաս. արդեն՝ արդարադատության նախարարն է, բայց ոչ թե ինքը արդարության ու արդարադատության կողմն է, ճշմարտության կողմը, այլ՝ Նիկոլ Փաշինյանի։
Կա ճշմարտությոuն և կա Նիկոլ, և դրաք ծայրահեղ հակադիր են։
Հեսա բացատրեմ։ Պարզ է, չէ՞, որ ճշմարտությունն այն է, որ հայ ժողովուրդն ունի ազգային շահեր, որը ոչ թե հանձնումների մեջ է, այլ ունեցածը պահելու, զարգացնելու, հնարավորության դեպքում՝ ավելացնելու։ Ճշմարտությունը մեր հազարամյակների պատմությունն է, արժեքներն են, ազգայինն է, մեր խորհրդանիշներն են։ Հիմա եկել է Նիկոլն ու փորձում է հերքել անհերքելին, ասում է՝ մեր թվարկությունից առաջ եսիմոր հազարամյակից մինչև 2018 թվականը ինչ ունեցել ենք, սուտ է կամ սխալ, ճիշտը ես եմ, իմ ասածն է։ Ու գոռում է, իր խմբակն էլ իր հետ։
Մանրամասները՝ տեսանյութում