Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետինԻրականում ինչու Նիկոլը Գյումրիում գնաց արտահերթ ընտրություններիԲոլորիս անվտանգությունից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Երկար դադարից հետո հայտնվել է ասպարեզումԾանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում13-ամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատարանԹաղամասի կառուցման հիմքում եղել է մի գաղափար, որ մարդիկ հայրենիք վերադառնան․ Գ․Ծառուկյանը շրջայց է կատարել Աբովյանում (տեսանյութ)Մատվիենկոն կգա՞ Հայաստան․ «Հրապարակ»Ռուսական զորքերը հեռանում են Սիրիայից. BildՊետական ռեկետի «ֆլեշ-մոբը» կասեցրել է ԱՄՆ դեսպանը․ «Հրապարակ» Ովքե՞ր են ՔՊ-ում տիրապետում կոմպրոմատների թղթապանակին․ «Իրավունք»Զուրաբիշվիլին ցուցադրաբար անցել է խորհրդարանի կողքով և հայտարարել, որ գնում է աշխատանքիՔաղաքացիների վճարած միջոցների հաշվին սնվելով՝ նրանց «երեսով» են տալիսԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չծրագրված այց է կատարել ԻրաքԹբիլիսիում նախագահական ընտրությունների դեմ ցույց է սկսվելԻսրայելը Սիրիայում շարունակում է ռմբակոծել ռազմական օբյեկտները2 հազար 500 մեկնաբանություն՝ գնդակահարության պատի տակ. ինչ են գրում քաղաքացիները վարչապետին (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԻնչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-նՈւկրաինական անօդաչուները հարվածել են ռուսական նավթաբազայինՀերթական բարձրագույն կրթություն չունեցողը՝ ՔՊ պատգամավոր. «Ժողովուրդ»Վրաստանում նախագահական ընտրություններ ենՎարկերդ կփակենք՝ մանդատդ դիր․ «Հրապարակ» ՔԿ քննիչները սպասում են Արթուր Պողոսյանի sms-ին․ նոր ղեկավարի քայլերը կառավարվում են Գլխավոր դատախազությունից. ինչո՞ւՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ»Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»ՔՊ-ում ահուսարսափի մեջ ենՀովիկ Աղազարյանի քրեական գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել. «Ժողովուրդ»Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում. «Փաստ»
Ապարանում բուք է, Կապանում ձյուն է գալիս, Արարատում մառախուղ է
Մի շարք հասցեներում լույս չի լինիՊլանային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում դեկտեմբերի 16/17-ինԱնահիտ Մանասյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին ԲոմբերգերինՏեղեկատվության արագ և անվտանգ փոխանակման նպատակով Հայաստանը Եվրոպոլում կունենա կապի ներկայացուցիչԵթե անհատական շարժունակության միջոցը կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք. ՆԳՆՀՖՖ-ն Մխիթարյանին և Բարսեղյանին առաջադրել է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթումԵվրո-2026. Հայաստանի թիմը պատրաստվում է Դանիայի դեմ խաղին (տեսանյութ)«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ՁՊՎ-ից հիմնարկ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսՀանրապետությունում դեկտեմբերի 14-ին, 16-18-ին սպասվում է քամու ուժգնացումՎահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ ընդունել է Ռումինիայի դեսպանինԱՍՀ նախարարը կարևորել է ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի պատրաստակամությունը
Օրբելի փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ողբերգական ավտովթար՝ Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհՀայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար
Ռուսաստանում «Viber»-ի հասանելիությունը սահմանափակված է
Ես ոչ մի տեղ չեմ գնալու. Սալոմե Զուրաբիշվիլին չի պատրաստվում լքել նախագահական պալատըՔննվող քրեական վարույթներով քաղաքացիներին վերադարձվել է 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույքՁյուն, բուք, մերկասառույց և մառախուղ է Հայաստանի որոշ ճանապարհներին«Ագարակ» պատմամշակութային արգելոցում ավարտվել են 2024 թվականի համար նախատեսված հատվածների վերականգնման աշխատանքներըԿադրային վերադասավորումներ են լինում. Դավիթ Խուդաթյան
Մամուլ

Պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծող ոստիկանը վերադարձել է աշխատանքի. գործը փակել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

««Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին շուրջ 60 հոգով ծեծի ենթարկած կարմիրբերետավորների պարագլուխներից Գեւորգ Մկրտչյանի լիազորությունները վերականգնվել են։ Հիշեցնենք, որ մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել էին Գևորգ Մկրտչյանի լիազորությունները։  

Պատգամավորին խմբակային ծեծելու դեպքն այնքան մեծ հնչեղություն ունեցավ, այնպիսի աղմուկ բարձրացավ, որ ոստիկանությունը ստիպված եղավ դադարեցնել նրա լիազորությունները՝ ցույց տալով, թե ՆԳՆ-ի հեղինակությունն ու պատիվը բարձր են, եւ նման դեպքերն էլ դատապարտելի են ու վերադասից չեն խրախուսվում։ Սակայն այդ դադարեցումը,  պարզվում է, ընդամենը մեկ ամիս է տեւել` Գեւորգ Մկրտչյանը մեկ ամիս անց վերականգնվել է նույն պաշտոնին եւ շարունակում է ծառայությունը։ 
Մենք գրել էինք, որ Մկրտչյանը կարմիր բերետների գումարտակում վաշտի հրամանատար է: Նրա լիազորությունները նախկինում մի քանի անգամ դադարեցված են եղել՝ խոշտանգումների դեպքերով պայմանավորված: Իսկ մի դեպքով էլ, ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում բացված ծառայողական քննությունից հետո, կոչումն են իջեցրել: Նորմալ երկրում նման ծառայողին կհեռացնեին համակարգից, իսկ մեզ մոտ, փաստորեն, ցուցարարներին, ընդդիմությանը խոշտանգելը խրախուսվում է ամենաբարձր մակարդակով:

Մեր հարցմանն ի պատասխան, ՆԳՆ-ից հաստատեցին «Հրապարակ»-ի լուրը՝ պարզաբանման մեջ հայտնելով, թե Գեւորգ Մկրտչյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են այն նպատակով, որ նա, լինելով այդ պաշտոնին, չխոչընդոտի քննությանը։ Մկրտչյանի նկատմամբ հարուցված ծառայողական քննությունն էլ իբր կասեցվել է, քանի որ քննչականում է նախաձեռնվել քրեական վարույթ։ «Ըստ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում ոստիկանության ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննությանը։

Այս հիմքով, ՆԳՆ ոստիկանության պետի հրամանով ոստիկանության ծառայողի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- հայտնում են ՆԳՆ-ից: 
Մոտ մեկ ամիս քննություն իրականացնելուց, Աշոտ Սիմոնյանին ծեծի ենթարկելու տեսանյութերն ուսումնասիրելուց հետո ՆԳՆ-ում «հասկացել են», որ Գեւորգ Մկրտչյանն անմեղ է` ճիշտ է արել, որ անձեռնմխելիություն ունեցող անձին` պատգամավորին, ծեծի է ենթարկել, եւ համարել են, որ արժանի է համակարգում ծառայելուն։ 

«Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի՝ ծառայողական քննություն իրականացնող մարմնի կողմից ծառայողի լիազորությունները կարող են կասեցվել միայն ծառայողական քննության ժամանակ՝ երկու ամսով, ուստի հուլիսի 3-ին ոստիկանության ծառայողի լիազորությունները վերականգնվել են: Ոստիկանության ծառայողների կողմից կարգապահական խախտումը կատարելու հարցը հնարավոր կլինի քննարկել քրեական վարույթի վերջնական արդյունքից հետո»,-մեկնաբանել են ՆԳՆ-ից։ Այս դեպքը մի արատավոր երեւույթի մասին է վկայում` ՆԳՆ-ում և Քննչական կոմիտեում միմյանց «պաս տալու» ավանդույթ է ձեւավորվել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առնչությամբ նախաքննությունը դեռ շարունակվում է` որեւէ ոստիկանի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել շուրջ 8 ամիս առաջ։ Առնվազն զավեշտալի է, որ ձեռքի տակ ունենալով պատգամավորին խմբակային ծեծի ենթարկելու մասին բավարար ապացույցներ, այդ թվում՝ տեսանյութեր, Քննչական կոմիտեում դեռևս գործը գտնվում է նախաքննության փուլում: