«Ծիրան»-ի հացի արտադրամասի գործունեությունն է կասեցվելԿիրանցի երեխաները վտանգներ զգալով՝ վախենում են խաղալ սահմանի եզրին գտնվող խաղահրապարակում. Ոսկան ՍարգսյանՄԻԵԴ-ը հաստատեց՝ մածունը սև չի լինում․ Դավիթ Հարությունյանը՝ դատավոր Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ի արձանագանքի մասինԿարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել․ Դոնալդ ԹրամփՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի․ Արման ԹաթոյանՈւկրաինան մոտ 120 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ռուսաստանի վրաԱրման Սահակյանն ազատ է արձակվել՝ վարչական հսկողությամբ, մյուսների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ ՀՀ ՊՎԾ հանրային գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից 2024թ. դիտարկվել է 13.680 գնման ընթացակարգՀԿԵ-ի սոցծրագրերի ծավալը 2024-ին կազմել է շուրջ 215 մլն դրամՄիջուկային տերությունների միջև բախման վտանգը մեծանում է․ ՇոյգուՌազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Տիգրան ԱբրահամյանՄոսկվան և Կիևը ենթարկվել են ԱԹՍ-ների հարվածներիԻնչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավորԱդրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների. «Հրապարակ»Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվել Զելենսկու պատճառով. ԹրամփՁերբակալվել է Արման ՍահակյանըՎահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴՔՊ-ն Գյումրիում հիստերիկ ջղաձգումների մեջ է. «Իրավունք»Ամիսներ առաջ Փաշինյանը կտրուկ դեմ էր հանրաքվեին. ինչո՞վ է պայմանավորված այս կտրուկ «կերպարանափոխությունը». «Ժողովուրդ»300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիևն առաջ է բրդում. «Հրապարակ»Գյումրիում արտահերթ ընտրությունները կարող են վերածվել կլանային բախումների. «Իրավունք»Նահապետ Գեւորգյանի որդու հարցը քննչական կոմիտեում է. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցների դեմ պայքարին. «Հրապարակ»Ադրբեջանցի զինծառայող է մահացել օկուպացված ՔարվաճառումԿրեմլն արձագանքել է Ռուսաստանին ուղղված Դոնալդ Թրամփի վերջնագրինՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարները խորհրդակցություն կհրավիրեն «Ակադեմիական քաղաք»-ի իրականացման համար ճարտարապետական նախագծման ծառայություններ են ձեռք բերում Թուրքիայի հանգստավայրում բռնկված հրդեհի գործով ձերբակալվածների թիվը հասել է 12-ի Լեգենդ Սոնն իր անունը գրեց Տոտենհեմի պատմության մեջ ՔՊ-ն նիստ է գումարել․ կրթական հարցեր են քննարկել Մեքենան Նուբարաշենի կամրջից իջել է ձորը և չի կարողացել տեղաշարժվել․ փրկարարները հասել են օգնության Հետևյալ հատվածներում երթևեկություն ժամանակավորապես կդադարեցվի Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է սպանվել «Գիտության և կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է»․ Փաշինյան Կիևն ակնկալում է, որ արևմուտքը մոտ 50,000 խաղաղապահ կուղարկի ՈւկրաինաՏրանսպորտի վճարման համար այսուհետ առաջարկվում է երեք տարբերակ Սյունիքում մեքենան 25 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել է ձորում․ վիրավոր կա Արցախից բռնահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր են տրամադրել Փաշինյանն առաջիկայում կայցելի ԱՄՆ․ մանրամասներ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ մեքենան վերածվել է մոխրակույտի․ վարորդը հոսպիտալացվել է Փաշինյանը Խորվաթիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանը, առևտրատնտեսական համագործակցությունը Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մասիս քաղաքում. վիրավորներ կան Հայաստանում Արցախի մեր անկյունը շուտով պատրաստ կլինի. «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միություն (տեսանյութ)Կցանկանայի շուտ հանդիպել Վլադիմիր Պուտինին և վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը․ Թրամփ ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը. Armlur Ծակքար գյուղում այրվել է մոտ 300 հակ անասնակեր Վառվել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահը Նախընտրական տարում մեծ է Հայաստանի ներքին գործին արտաքին միջամտության ռիսկը․ քաղաքագետ
Մամուլ

100 հազարն էլ ինա՞դ են ընկել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախցիների շրջանում սպասողական վիճակ է։ Լուրեր են տարածվում, թե շուտով բնակապահովման ծրագրերը կառավարությունը վերանայելու է։ «Այո, տեղեկություն կա, որ այդ ծրագիրը վերանայվելու է, քանի որ դրա արդյունավետությունը շատ ցածր է»,- ասում է արցախցիների խնդիրներով զբաղվող Լիանա Պետրոսյանը։ Նրա հայրենակիցները հաճախ են իրեն դիմում՝ տարբեր իրավական հարցերի պարզաբանման համար։ 

2024 թվականի մայիսին ՀՀ կառավարությունը հաստատեց Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը, որով ընտանիքի յուրաքանչյուր անդամին 3-5 մլն դրամի հավաստագրեր են հատկացվում` բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման, տան կառուցման կամ գործող հիփոթեքային վարկի մարման համար։ Այսօրվա դրությամբ տրամադրված հավաստագրերի թիվն ընդամենը 30-ն է։ Այս մասին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակը։ Փաստորեն, առնվազն 110 հազար անձից՝ բնակարան ձեռք բերելու ծրագրից օգտվել եւ հավաստագիր է ստացել ընդամենը 30 ընտանիք, ինչը նշանակում է, որ պետական ծրագիրը չի աշխատում։ 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը «խայտառակություն» է անվանում այն, որ մեկ տարում ընդամենը 30 ընտանիքի են կարողացել բնակարան ձեռք բերելու հնարավորությամբ ապահովել, եւ տասնյակ հազարավոր ընտանիքներ, փաստորեն, երկրորդ ձմեռն են դիմավորելու ոչ սեփական կացարաններում՝ վարձով, այստեղից այնտեղ տեղափոխվելով։ 

Բայց աջակցության տարբեր ձեւեր կային՝ հիփոթեքի, տան կառուցման եւ այլն, արդյո՞ք այդ բոլոր տարբերակներն անարդյունավետ են։ «Եկեք հակառակը նայենք՝ մի հոգի, երկու հոգի, տասը հոգի, քսան հոգի կարող են, ժողովրդի լեզվով ասած՝ ինադ անեն, բայց եթե հարյուր հազարից ավելի մարդ չի գնում կառավարության այս «հրաշք ծրագրին» ընդառաջ, ուրեմն դժվար այդ 100 հազարն անխելք լինեն։ Այսինքն, կառավարությունն ասում է՝ եկեք, ձեզ փող տամ՝ տուն ունենաք, էդ 100 հազար մարդիկ էլ չե՞ն ուզում։ Մարդիկ ամեն ինչ կորցրել են, եկել-հայտնվել են Հայաստանի տարածքում, ու առաջին խնդիրը, որ ուզում են լուծել, տան հարցն է, ու 100 հազարն էլ ինա՞դ են ընկել։ Այդպես չի կարող լինել, հետեւապես, կառավարության ծրագիրը չի աշխատում»։ 

Գուցե նրանք շա՞տ բան են պահանջում, նրանց հետ երբ խոսում ես, տեսնում ես, որ հիմնականում բոլորն իրենց կորցրածի փոխհատուցումն են ուզում, որի համեմատ, իհարկե, կառավարության տված աջակցությունը քիչ կթվա։ 

«Միջին ընտանիքի հաշվարկով ստացվում է մոտ 10-12 մլն դրամ, եւ այս գումարով նրանք չեն կարողանա այնպիսի տուն գնել, որ կարողանան ապրել։ Մոտ 30 հազար դոլարով ի՞նչ առնեն մարդիկ։ Ես բազմիցս ասել եմ՝ եթե կան նման տներ, թող կառավարության անդամները մի հատ նման տուն գնեն ու գնան այդպիսի տներում ապրեն։ Այո, հնարավոր է, ինչ-որ գյուղերում կիսաքանդ տներ կան, որ այդ գնով հնարավոր է առնել, բայց ես վստահ եմ, որ արցախցիների զգալի մասն ունեցել է պատշաճ կացարան, ու այդ կացարանների կորստի միակ պատասխանատուն Փաշինյանն ու իր թիմն են, ու նրանք պետք է փոխհատուցեն գոնե այդ մարդկանց կացարանը։ Այդ մարդիկ հայրենիք, ընտանիք, կենսագործունեություն, ապագա են կորցրել։ Սա Ալավերդու ջրհեղեղը չէ, որ մարդուն փող տաս, ասես՝ գնա մի քիչ էն կողմ տուն կառուցի։ Այս մարդիկ այնքան բան են կորցրել, որ կառավարության անդամները պետք է գետինը մտնեին, օր առաջ գոնե կացարանի հարցը լուծեին»,- ասում է Մեսրոպ Առաքելյանը: