Բաքվում շարունակվում է հայ գերիների ապօրինի դատական նիստըԿաշկանդվածություն չունենք․ ՊԵԿ նախագահը՝ ստուգումների մասին (տեսանյութ)
Էջմիածինը հիմնադրվել է «ադրբեջանական հողերի վրա». Փաշազադեն հասել է Էջմիածնին
Լավրովին Երևանում թթու դրած կաղամբ են նվիրել (լուսանկարներ)Ֆիշինգից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ-ի ուշադրության ներքո են
Կառավարության և ԱԺ շենքերում զանգվածային անկարգությունների մասնակիցներից 9 անձ ձերբակալվել է
Արցախում ավարտվել են Ադրբեջանի և Իրանի համատեղ զորավարժությունները«Իմնեմնիմի»-ում անթույլատրելի է 2-րդ և 3-րդ նախագահների հանդեպ վիրավորական խոսքը, սակայն 2-րդի աջակիցներն են հիմա տարածում 3-րդի հասցեին ասվածը․ Վազգեն ՍաղաթելյանՈսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվելԲեյրութի հայ համայնքն արտահայտում է իր հավաքական կամքը. ՏԻՄ ընտրություններում առաջադրված հայ թեկնածուները հաջողության են հասելԷջմիածնում սուբվենցիոն ծրագրով խթանում են Դիանա Գասպարյանի ընտանեկան բիզնեսը. Hetq.amԱդրբեջանը շարունակում է ակտիվորեն բնակեցնել օկուպացված Արցախի Իվանյան քաղաքը Քանի դեռ Խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, բոլոր ռիսկերն ինչ-որ չափով առկա են․ ՀՀ էկոնոմիկայի նախարար (տեսանյութ)38,800 մանրաձուկ բաց է թողնվել Սևանա լիճ
Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
Երևանում վերջին զանգի օրը երաժշտական դպրոցի սաները կշրջեն բացօթյա ավտոբուսով և կնվագեն․ ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)Իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող Ադրբեջանը Ստեփանակերտում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին ևս nչնչացրել է (լուսանկարներ)Արցախի թեմի առաջնորդն Արցախի կառավարության անդամների հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերին առնչվող հարցերԲաքու թռչող ինքնաթիռում ՌԴ քաղաքացի է մահացելՏիգրան Մկրտչյանն ու Դիմիտրիս Սկալկոսը քննարկել են Հայաստան-Հունաստան տնտեսական հարաբերություններըԻրանը լուրջ սպառնալիք է Իսրայելի համար. ՆեթանյահուԶոհված որդիների մորից 12 հազար դոլար վերցրած ու ոչինչ չարած մարդուն ՔԿ-ն չի կալանավորելՊետական բյուջեից 84,5 մլն դրամ կհատկացվի ԱՆԻՖ-ին` շահութահարկը վճարելու համարԿառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծինՍուպեր Սաքոն սրտի վիրահատության է ենթարկվելԵրևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողիՍիրիայում 448 անձ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր. նրանց պետական տուրքը կվճարի Հայաստանի կառավարությունըԱզնավուրի հետ յուրաքանչյուր հանդիպում յուրահատուկ էր իր ջերմությամբ. Արմեն ՍարգսյանԹուրքիայիում հնչեցված ելույթներում անթաքույց ձևով տարածքային պահանջներ են ներկայացվել Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՊարտադիր զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, անցնել 4 ամիս՝ վճարելով 18 միլիոն դրամ. ՊՆ-ն Հայկ Սարգսյանի նախագծում փոփոխություններ է արելՄհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու ԵՏՀ խորհրդի նիստինԻ՞նչ է հայտարարել Ռուբիոն Կոնգրեսում և ինչո՞ւ է դա կարևոր. Սուրեն ՍարգսյանՎարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից «երգում ու պարում» ենՀայաստանը վերացնում է մուտքի վիզայի անհրաժեշտությունը Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների համարՌուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ ՎատիկանումԲեյրութի հայ համայնքն արտահայտում է իր հավաքական կամքը. ՏԻՄ ընտրություններում առաջադրված հայ թեկնածուները հաջողության են հասելՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է, թե Ուկրաինայից ով կարող է ստորագրել ՌԴ-ի հետ հուշագիրըՎաշինգտոնում սպանել են ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցիՄանրամասներ՝ Էջմիածնում առանձնակի դшժшնությшմբ 65-ամյա հորը կյանքից զրկած 22-ամյա որդու ինքնասպանության փորձիցՀունաստանի ափերի մոտ 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌազմիկ Մկրտչյանը հետողորմյա է արել. «Հրապարակ»Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ»
Արմավիրում որդին uպանել է հորն ու փորձել նետվել կամրջից. հոր դիшկի վրա թղթադրամներ են հայտնաբերվել
Քաղաքապետարանի ձերբակալվածներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի որդի է․ «Հրապարակ»5 տարվա վաղեմության դեղորայք են ստացել, մայիսին ժամկետն ավարտվում է, որպես փոխարինող տալիս են շաքարային դիաբետով հիվանդներին. «Փաստ»Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է այցի օրակարգից. «Հրապարակ»Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին. «Փաստ»8 մլն դրամ` համայնքի օրվա առթիվ. Չախոյանի և թաղապետի միջև բախմանը կհաջորդի համայնքի օրվա տոնակատարությունը. «Ժողովուրդ»75 մլն արժողությամբ բնակարան՝ Ծաղկաձորում. Արսեն Թորոսյանը գնել է 2-րդ բնակարանը. «Ժողովուրդ»ՔՊ ֆրակցիան «հարձակման անցնելու», Քոչարյանին ու նրա ընտանիքին «սատկացնելու» հրահանգ է ստացել. «Հրապարակ»
Մամուլ

100 հազարն էլ ինա՞դ են ընկել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախցիների շրջանում սպասողական վիճակ է։ Լուրեր են տարածվում, թե շուտով բնակապահովման ծրագրերը կառավարությունը վերանայելու է։ «Այո, տեղեկություն կա, որ այդ ծրագիրը վերանայվելու է, քանի որ դրա արդյունավետությունը շատ ցածր է»,- ասում է արցախցիների խնդիրներով զբաղվող Լիանա Պետրոսյանը։ Նրա հայրենակիցները հաճախ են իրեն դիմում՝ տարբեր իրավական հարցերի պարզաբանման համար։ 

2024 թվականի մայիսին ՀՀ կառավարությունը հաստատեց Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը, որով ընտանիքի յուրաքանչյուր անդամին 3-5 մլն դրամի հավաստագրեր են հատկացվում` բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման, տան կառուցման կամ գործող հիփոթեքային վարկի մարման համար։ Այսօրվա դրությամբ տրամադրված հավաստագրերի թիվն ընդամենը 30-ն է։ Այս մասին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակը։ Փաստորեն, առնվազն 110 հազար անձից՝ բնակարան ձեռք բերելու ծրագրից օգտվել եւ հավաստագիր է ստացել ընդամենը 30 ընտանիք, ինչը նշանակում է, որ պետական ծրագիրը չի աշխատում։ 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը «խայտառակություն» է անվանում այն, որ մեկ տարում ընդամենը 30 ընտանիքի են կարողացել բնակարան ձեռք բերելու հնարավորությամբ ապահովել, եւ տասնյակ հազարավոր ընտանիքներ, փաստորեն, երկրորդ ձմեռն են դիմավորելու ոչ սեփական կացարաններում՝ վարձով, այստեղից այնտեղ տեղափոխվելով։ 

Բայց աջակցության տարբեր ձեւեր կային՝ հիփոթեքի, տան կառուցման եւ այլն, արդյո՞ք այդ բոլոր տարբերակներն անարդյունավետ են։ «Եկեք հակառակը նայենք՝ մի հոգի, երկու հոգի, տասը հոգի, քսան հոգի կարող են, ժողովրդի լեզվով ասած՝ ինադ անեն, բայց եթե հարյուր հազարից ավելի մարդ չի գնում կառավարության այս «հրաշք ծրագրին» ընդառաջ, ուրեմն դժվար այդ 100 հազարն անխելք լինեն։ Այսինքն, կառավարությունն ասում է՝ եկեք, ձեզ փող տամ՝ տուն ունենաք, էդ 100 հազար մարդիկ էլ չե՞ն ուզում։ Մարդիկ ամեն ինչ կորցրել են, եկել-հայտնվել են Հայաստանի տարածքում, ու առաջին խնդիրը, որ ուզում են լուծել, տան հարցն է, ու 100 հազարն էլ ինա՞դ են ընկել։ Այդպես չի կարող լինել, հետեւապես, կառավարության ծրագիրը չի աշխատում»։ 

Գուցե նրանք շա՞տ բան են պահանջում, նրանց հետ երբ խոսում ես, տեսնում ես, որ հիմնականում բոլորն իրենց կորցրածի փոխհատուցումն են ուզում, որի համեմատ, իհարկե, կառավարության տված աջակցությունը քիչ կթվա։ 

«Միջին ընտանիքի հաշվարկով ստացվում է մոտ 10-12 մլն դրամ, եւ այս գումարով նրանք չեն կարողանա այնպիսի տուն գնել, որ կարողանան ապրել։ Մոտ 30 հազար դոլարով ի՞նչ առնեն մարդիկ։ Ես բազմիցս ասել եմ՝ եթե կան նման տներ, թող կառավարության անդամները մի հատ նման տուն գնեն ու գնան այդպիսի տներում ապրեն։ Այո, հնարավոր է, ինչ-որ գյուղերում կիսաքանդ տներ կան, որ այդ գնով հնարավոր է առնել, բայց ես վստահ եմ, որ արցախցիների զգալի մասն ունեցել է պատշաճ կացարան, ու այդ կացարանների կորստի միակ պատասխանատուն Փաշինյանն ու իր թիմն են, ու նրանք պետք է փոխհատուցեն գոնե այդ մարդկանց կացարանը։ Այդ մարդիկ հայրենիք, ընտանիք, կենսագործունեություն, ապագա են կորցրել։ Սա Ալավերդու ջրհեղեղը չէ, որ մարդուն փող տաս, ասես՝ գնա մի քիչ էն կողմ տուն կառուցի։ Այս մարդիկ այնքան բան են կորցրել, որ կառավարության անդամները պետք է գետինը մտնեին, օր առաջ գոնե կացարանի հարցը լուծեին»,- ասում է Մեսրոպ Առաքելյանը: