Լույս չի լինի մի շարք հասցեներումՄոսկվան Փհենյանին հրավիրել է մասնակցելու մայիսի 9-ի Հաղթանակի շքերթինՊրեմիերա․ Ռազմիկ Ամյան և Սոնա-«Գիտես»Ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունըԱհաբեկիչները հարձակվել են Սիրիայում Իրանի հյուպատոսության վրաՎրաստանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում«Բարեկամության գավաթ»․ Հայաաստանը նվաճեց 8 ոսկե մեդալԿանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըԹբիլիսիում  ընթացող ընդդիմության ցույցերի ժամանակ 8 ռուս է ձերբակալվելՀՀ իշխանությունը ավելի քան 120 հազար արցախցիներին դադարել է ճանաչել որպես քաղաքացիներշ․ Տաթևիկ Սողոյան Եվրոպան ցուցումներ է պատրաստում պատերազմի դեպքումՎրաստանի նախագահը հայտարարել է, որ հրաժարական չի տաՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնըՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
«Միցուբիշի»-ն բախվել է Երևան-Երասխ էլեկտրագնացքին (լուսանկար)
«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ 2023թ․ հոկտեմբերին զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող անձի մասով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբՄաշտոցի պողոտայի և Արգիշտիի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ Մալաթիայի Ներքին Հրազդան ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Անահիտ Ավանեսյանը գնացել է Բալի, որ խոսի իմունիզացիայից  «ՀԱՄԱՍ»-ն Իսրայելին մեղադրել են Գազայի հատվածում միջազգայնորեն արգելված զենք կիրառելու մեջՔաղաքացին մարմնում թաքցված թմրամիջոցը փոխանցել է կալանավորված անձինԱյսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը․ Ժաննա ԱնդրեասյանՌուսաստանի Դաշնության առաջ կանգնած է միջուկային փորձարկումները վերսկսելու հարցը. ՌյաբկովԱռաջին անգամ անցկացվել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժների ատեստավորումըՊարեկները Փամբակում նկատել են 2 երիտասարդի, որոնց մոտ հրացաններ են եղել Հաջորդ թիրախը կարող է դառնալ Իրաքը. Տիգրան ԱբրահամյանՄահացել է Սուրեն Մխիթարյանը
Հայտնի է, թե ովքեր ձմեռային զորակոչին զինծառայությունից կստանան տարկետում
Նիկոլն իր կադրային փոփոխությունների ձևով և ուղղություններով հերթական անգամ անարգեց Սահմանադրությունը. Աշոտյան
Ինչո՞ւ է հյուպատոսը հեռացել Հալեպից. պարզաբանում է ԱԳՆ-ն
Ստեփանակերտի քաղաքապետի գործով Քննչականն առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, այն էլ կանենք» կարգախոսով․ փաստաբան
Փաշինյանն ու Աննա Հակոբյանը արդեն ամանորյա ֆոտոսեսիա են անում (տեսանյութ)Ապրել մինչև հունվարի 20-ը․ ԹևանյանԹուրքիան ներգրավված չէ Հալեպում տեղի ունեցող բախումներում. Հաքան ՖիդանԽաչատրյանի անվան փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում դասական երաժշտության գլուխգործոցներԲաժանվում ենք խաղաղությամբ. Գեղամ Նազարյանը դուրս է գալիս խմբակցությունից, բայց մանդատը վայր չի դնում Հալեպում կատարվածը բազմաթիվ խորքային փոփոխությունների արդյունք է. ՔաղաքագետՎրաստանի նախագահը մեկնաբանել է բողոքները Թբիլիսիում՝ Եվրոպային «արթնանալու» կոչ անելովՍկանդալից հետո Սերգեյ Լազարևը որոշել է լքել Ну-ка, все вместе! մրցույթի ժյուրիի կազմըՈչ մի կեղտոտ արշավ ինձ հետ չի պահելու իմ սկզբունքների համար պայքարում․ Արտակ ԲեգլարյանՀայկական մարդասիրական առաքելությունը շտապ տարհանվել է ՀալեպիցՓհենյանը միշտ Մոսկվայի հետ է լինելու. Կիմ Չեն ԸնԻջևանի ԵՊՀ-ում արցախցիների համար անցկացվեց «Կարիերայի նոր հնարավորություններ, հեռանկարներ» տոնավաճառԱդրբեջանին միայն պետք է «բղավել» Փաշինյանի վրա՝ իր նպատակներին հասնելու համար. Յակով ԿեդմիՏուժածների շրջանում հայեր չկան. մանրամասներ՝ Հալեպում տիրող իրավիճակիցՍպասվում է առանց տեղումների եղանակ, oդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆԳ նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկումԴեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցինՊայքարի ընթացքը հասել է վերջնահանգրվանին. շուտով ակտիվ գործողությունների մեջ կմտնենք. Բագրատ Սրբազան
Մամուլ

Զինված հեղաշրջման փորձը տարեց «խոպանչիներն» են «բացահայտել». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք օրեր առաջ հարցազրույց էինք արել կառավարության շենքի մոտ ակցիա անող քաղաքացու` Արսեն Ավետիսյանի հետ, որը պատմել էր, որ ինքն է ցուցմունք տվել ԱԱԾ-ում և բացահայտել Սերոբ Գասպարյանի և մյուսների կողմից կազմակերպված «հեղաշրջման նախապատրաստությունը», և հիմա բողոքում է, թե ինքը փրկել է Փաշինյանի և մյուսների կյանքը, այժմ իր կյանքին վտանգ է սպառնում` իրեն պաշտպանության միջոցներ չեն տրամադրում: Տեսանյութի տակ բազմաթիվ մեկնաբանություններ կային, որոնց 90 տոկոսն այն մասին է, որ մարդը հոգեպես առողջ չէ` ինչպե՞ս են նրա ցուցմունքը հիմք ընդունել:

«Հրապարակին» հայտնի դարձավ, թե ուրիշ ովքեր են իրավապահ մարմիններին ցուցմունք տվել առ այն, թե Հայաստանում զինված հեղաշրջում պետք է լիներ՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի աթոռից հեռացնելու համար։ 

Մենք նաև գրել էինք, որ կառավարության շենքի մոտ ակցիա անող անձը՝ Արսեն Ավետիսյանը, բազմիցս հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ առերեւույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով։ 

Հիշեցնենք, որ խոսքը Ռուսաստանում զորավարժությունների մեկնած մի խումբ մարդկանց մասին է, որոնք, ըստ ԱԱԾ մեղադրանքի, պետք է հետո վերադառնային Հայաստան եւ իշխանափոխություն իրականացնեին։ Այս գործի շրջանակներում են կալանավորված «Սեւ հովազ» ՌՀ կազմակերպության ղեկավար Սերոբ Գասպարյանը եւ 2 այլ անձ, եւս 4 հոգի հետախուզման մեջ են։

Կալանավորվածներից մյուսն արցախցի Արմեն Մնացականյանն է, որը զբաղեցրել է զինվորական ծառայության բարձր սպայական պաշտոն, ունի համապատասխան զինվորական կոչում։ Արմեն Մնացականյանը Ռոստովից Հայաստան էր եկել իր հարազատ եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով, եւ նրան այդ ժամանակ են կալանավորել։ 

Նրա դեմ ցուցմունք են տվել Վանո Հովսեփյանը, Սերգեյ Մելոյանը, Արմեն Խաչատրյանը, Սարգիս Մարտիրոսյանը։ Ընդ որում, մեր տեղեկություններով, վերջիններս մի քանի անգամ փոխել են իրենց ցուցմունքը՝ մեկ ասել են, թե չեն ճանաչում նրան, հետո պնդել են, թե ճանաչում են։ Ըստ վկաների՝ Մնացականյանը «հեղաշրջման օպերացիայի» մեջ զբաղեցրել է «զամպալիտի» պաշտոնը։ Նա այս պահին գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում՝ կարանտինային բաժանմունքում։ 

Վկաներ Վանո Հովսեփյանը եւ Արմեն Խաչատրյանն անցնում են նաեւ Սերոբ Գասպարյանի գործով։ Այս անձանց Սերոբ Գասպարյանը Ռուսաստան է տարել զորամասերում շինարարություն, վերանորոգում անելու նպատակով: Նրանք իրավապահներին պատմել են, թե, իրենց կարծիքով, անհնար է, որ Սերոբ Գասպարյանն «օպերացիայի» մասին չիմանար։ Փաստացի, Գասպարյանը կալանավորվել է վկաների ենթադրությունների հիման վրա։ Ուշագրավ է, որ Գասպարյանի փաստաբանները մի քանի անգամ դիմել են վկաների հետ առերեսում իրականացնելու համար, սակայն քննիչը մերժել է։ 

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ վկայի կարգավիճակ ունեցող անձինք ֆիզիկական խնդիրներ ունեն. մեկը ողնաշարի խնդիր ունի՝ չի կարողանում նորմալ քայլել, մյուսի մատն է կտրված։ Այս մարդիկ Ռուսաստան են մեկնել առնվազն «խոպանչու» կարգավիճակով՝ փող աշխատելու համար, մինչդեռ վերադարձել են Հայաստան ու դարձել «կարեւոր» վկա` ցուցմունք են տվել, թե իրենց «վարժեցրել են»՝ հեղաշրջում անելու նպատակով։ 

Լավատեղյակ անձը մեզ ասաց, որ գործով անցնող վկաները «վերբովկա արված» մարդիկ են, ովքեր մի քանի անգամ փոխել են իրենց ցուցմունքը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում