Թեհրանը կշարունակի ուրան հարստացնել. Իրանի հոգևոր առաջնորդԱՄՆ-ն չի մասնակցի G20-ի գագաթնաժողովինՄԻՊ գրասենյակը հակադարձում է՝ անդրադարձել են ոստիկանության կողմից բռնության դեպքերինYouTube-ի «սենսացիոն տեսանյութերում» Հայաստանը ներկայացնում են որպես մահմեդական​ երկիր․ ՍասունյանՆոր Նորքի նախկին թաղապետը խոստովանում է՝ հրաժարականի պատճառ հանդիսացել էր ԱԺ-ի հարց ու պատասխանըՌուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնին նվիրված գիտաժողով են անցկացրելՄեքենաներ են բախվել, վարորդներից մեկը մահացել է, ճանապարհը երկկողմանի փակ էՄերժեցի՞ք, ձեռք առա՞ք, «բոցերով» պատախանեցի՞ք, իմ արձագանքը համարժեք կլինի․ Աննա ՀակոբյանԻնչպես է զարգանում ԵԱՏՄ-ում «խելացի մաքսատան» ինստիտուտըԱրշավինը խոսել է Թիկնիզյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասինԿղավելաշվիլին հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ինՄինչև հուլիսի 31-ը կուտակված աղբահանության վճարի համար որևէ տույժ-տուգանք չի գործելուՆերքին պառակտվածության և գայթակղիչ ատելության վիրուսը հարկ է, վերջապես, ոչնչացնել․ Գևորգ ԴանիելյանԿոռուպցիոն շղթան շատ ավելի բարձր է հասնում․ Երևանի նախկին դատախազԱննա Հակոբյանը հեչ չէր նեղվում, երբ թիրախավորում էին Էդուարդ Շարմազանովի, Միքայել Մինասյանի, Լևոն Քոչարյանի ու այլոց երեխաներին. Տիգրան ՎարդանյանՁորահէկ ջրամբարից ջուր է բաց թողնվելու, ինչի հետևանքով գետի հոսքը կտրուկ կավելանաՏեսել եմ ամուսնուս արցունքները՝ Լոկոմոտիվի իրավիճակի պատճառով. Թիկնիզյանի կինը խոսել էԲացահայտվել է 143 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը հանրապետությունում՝ մայիսի 19-20-ըԹալին-Մաստարա ճանապարհին մեքենաներ են բախվել, տուժածներ կան Մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտումՓաշինյանը քննարկել է Գյումրիի, Վաղարշապատի և Վարդենիսի ավագանիների խմբակցությունների աշխատանքըԿատարում Գազայի հարցով բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել. Կատարի ԱԳՆՈստիկանները հեռացրել են Լավրովի այցին ընդառաջ բողոքի ակցիաների կազմակերպիչների փակցրած պաստառներըՊապիկյանը ԻԻՀ ԶՈՒ աջակցման նախարարի հետ հայ-իրանական պաշտպանական համագործակցության հարցն է քննարկելOկուպացված Արցախում շարունակվում են իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժություններըԲագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով բարձված ավտոցիստեռնում գազի ճնշումը բարձրացել էԽոշոր ու ողբերգական ավտովթար` Շիրակի մարզում. զոհ ու վիրավոր կաՌուբեն Վարդանյանի՝ գործը քննող դատավորական կոլեգիայի դեմ բողոքը շարունակում է մնալ առանց քննարկմանԱպահովե՛ք ՀՌՀ-ի պատշաճ գործունեությունը, ծրագրերը զե՛րծ պահեք գռեհկությունից․ հայտարարությունՏիկնիզյանը մտադիր է հեռանալ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-իցՀՀ-ում Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել է ավիացիոն ոլորտի համագործակցությունը«Աստվածապաշտությունը հաղթելու է անձնապաշտությանը» պաստառը փակցրած երիտասարդները բերման ենթարկվեցինԱլիևը «գայթակղում է» ադրբեջանցիներին՝ ապրելու Արցախի գրավյալ տարածքներումԻսրայելը հայտնել է Գազայում նոր գործողության սկսվելուց ի վեր իր կորուստների մասինՌՀՄ-ն Արցախում Մեծ Հայրենականի հուշարձանների պղծման հարցով դիմել է ՌԴ ՔԿ-ինՆԳՆ երկու աշխատակից է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջՀայտնաբերվել է սնդիկ ու զինամթերք. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըԿոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն․վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանըԱնդրադարձ է կատարվել սննդամթերքի անվտանգության ոլորտում խախտումների հայտնաբերման մեխանիզմներինՄշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձաններըՄայիսի 21-ին հոսանքազրկումներ կլինենԷսօր ավելի շատ հակված ենք նրան, որ երեխուն տարել են. Երկուամյա Տիգրանի հայր (տեսանյութ)Պարգևատրվել են Վարդենիս համայնքի պահեստազորայիններըՖիդանը կմեկնի Մոսկվա, որտեղ Լավրովի հետ կքննարկի տարածաշրջանային հարցեր. ԶախարովաԱննայի ու Նիկոլի «լաբառոշությունները» պատահական չեն. Ռուբեն ՄխիթարյանՀայաստանում ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը
Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան. ՆԳՆ-ն հորդորում է ավելորդ խուճապ չտարածել
Վահագն Խաչատուրյանը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերըՈ՛չ Նիկոլը, ո՛չ էլ նրա հովանավորները ձեռքերը ծալած չեն նստելու. արտահերթ ընտրությունների և նոր կապիտուլյացիա պարտադրելու հնարավորություն են ստացել. Քաղաքագետ
Մամուլ

Նախագծերի կյանքի կոչման պարագայում Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 000 ընտանիք կապահովվի բնակարանով. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2024 թ.-ի մայիսի 16-ի N 710-Լ և 2024 թ.-ի հունիսի 14-ի N 898-Լ որոշումների մեջ: Թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը: Թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է ծրագրի իրականացման կարգը։ 

2024 թ.-ի հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 1-ից։ 

Հոկտեմբերի 24-ի դրությամբ ծրագրում ընդգրկվելու համար դիմել է 1200 ընտանիք (4199 անձ), որից 24-ի դիմումը հաստատվել է, 264-ինը մշակման փուլում է, 912-ի դիմումը մերժվել է, քանի որ ընտանիքի առնվազն 1 անդամը չի բավարարել ծրագրի պայմաններից որևէ մեկին։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, թե ինչ պայմանների պետք է բավարարեն ընտանիքները, ինչ խնդիրներ են արդեն իսկ ի հայտ եկել պրակտիկայում: Ակնկալվում է, որ այս նախագծերի կյանքի կոչման պարագայում 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից և 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 000 ընտանիք կապահովվի բնակարանով։

2025 թ.-ի բյուջեի հայտով ծրագրի համար նախատեսված է շուրջ 9 մլրդ դրամ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում