Լույս չի լինի մի շարք հասցեներումՄոսկվան Փհենյանին հրավիրել է մասնակցելու մայիսի 9-ի Հաղթանակի շքերթինՊրեմիերա․ Ռազմիկ Ամյան և Սոնա-«Գիտես»Ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունըԱհաբեկիչները հարձակվել են Սիրիայում Իրանի հյուպատոսության վրաՎրաստանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում«Բարեկամության գավաթ»․ Հայաաստանը նվաճեց 8 ոսկե մեդալԿանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըԹբիլիսիում  ընթացող ընդդիմության ցույցերի ժամանակ 8 ռուս է ձերբակալվելՀՀ իշխանությունը ավելի քան 120 հազար արցախցիներին դադարել է ճանաչել որպես քաղաքացիներշ․ Տաթևիկ Սողոյան Եվրոպան ցուցումներ է պատրաստում պատերազմի դեպքումՎրաստանի նախագահը հայտարարել է, որ հրաժարական չի տաՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնըՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
«Միցուբիշի»-ն բախվել է Երևան-Երասխ էլեկտրագնացքին (լուսանկար)
«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ 2023թ․ հոկտեմբերին զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող անձի մասով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբՄաշտոցի պողոտայի և Արգիշտիի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ Մալաթիայի Ներքին Հրազդան ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Անահիտ Ավանեսյանը գնացել է Բալի, որ խոսի իմունիզացիայից  «ՀԱՄԱՍ»-ն Իսրայելին մեղադրել են Գազայի հատվածում միջազգայնորեն արգելված զենք կիրառելու մեջՔաղաքացին մարմնում թաքցված թմրամիջոցը փոխանցել է կալանավորված անձինԱյսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը․ Ժաննա ԱնդրեասյանՌուսաստանի Դաշնության առաջ կանգնած է միջուկային փորձարկումները վերսկսելու հարցը. ՌյաբկովԱռաջին անգամ անցկացվել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժների ատեստավորումըՊարեկները Փամբակում նկատել են 2 երիտասարդի, որոնց մոտ հրացաններ են եղել Հաջորդ թիրախը կարող է դառնալ Իրաքը. Տիգրան ԱբրահամյանՄահացել է Սուրեն Մխիթարյանը
Հայտնի է, թե ովքեր ձմեռային զորակոչին զինծառայությունից կստանան տարկետում
Նիկոլն իր կադրային փոփոխությունների ձևով և ուղղություններով հերթական անգամ անարգեց Սահմանադրությունը. Աշոտյան
Ինչո՞ւ է հյուպատոսը հեռացել Հալեպից. պարզաբանում է ԱԳՆ-ն
Ստեփանակերտի քաղաքապետի գործով Քննչականն առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, այն էլ կանենք» կարգախոսով․ փաստաբան
Փաշինյանն ու Աննա Հակոբյանը արդեն ամանորյա ֆոտոսեսիա են անում (տեսանյութ)Ապրել մինչև հունվարի 20-ը․ ԹևանյանԹուրքիան ներգրավված չէ Հալեպում տեղի ունեցող բախումներում. Հաքան ՖիդանԽաչատրյանի անվան փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում դասական երաժշտության գլուխգործոցներԲաժանվում ենք խաղաղությամբ. Գեղամ Նազարյանը դուրս է գալիս խմբակցությունից, բայց մանդատը վայր չի դնում Հալեպում կատարվածը բազմաթիվ խորքային փոփոխությունների արդյունք է. ՔաղաքագետՎրաստանի նախագահը մեկնաբանել է բողոքները Թբիլիսիում՝ Եվրոպային «արթնանալու» կոչ անելովՍկանդալից հետո Սերգեյ Լազարևը որոշել է լքել Ну-ка, все вместе! մրցույթի ժյուրիի կազմըՈչ մի կեղտոտ արշավ ինձ հետ չի պահելու իմ սկզբունքների համար պայքարում․ Արտակ ԲեգլարյանՀայկական մարդասիրական առաքելությունը շտապ տարհանվել է ՀալեպիցՓհենյանը միշտ Մոսկվայի հետ է լինելու. Կիմ Չեն ԸնԻջևանի ԵՊՀ-ում արցախցիների համար անցկացվեց «Կարիերայի նոր հնարավորություններ, հեռանկարներ» տոնավաճառԱդրբեջանին միայն պետք է «բղավել» Փաշինյանի վրա՝ իր նպատակներին հասնելու համար. Յակով ԿեդմիՏուժածների շրջանում հայեր չկան. մանրամասներ՝ Հալեպում տիրող իրավիճակիցՍպասվում է առանց տեղումների եղանակ, oդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆԳ նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկումԴեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցինՊայքարի ընթացքը հասել է վերջնահանգրվանին. շուտով ակտիվ գործողությունների մեջ կմտնենք. Բագրատ Սրբազան
Մամուլ

Նիկոլ Փաշինյանը թքած ունի եվրոպական ստանդարտների վրա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած Նիկոլ Փաշինյանը որոշել է «ժողովրդավարության» հարցերում էլ իր զրոյական կետից սկսել և, պարզվում է՝ այլևս թքած ունի թե՛ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի վրա, թե՛ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների: Դե, իսկ սեփական ժողովրդի վրա վաղուց թքած ունի և կյանքի-մահու գնով փորձելու է կառչած մնալ իր աթոռին ու այդ ուղղությամբ պատրաստ է գնալ ցանկացած քայլի, անգամ՝ ամենահակաժողովրդական, հակաբարոյական քայլերին։ 

Դրանց թվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների այն փաթեթը, որի նպատակը Փաշինյանի իշխանությունը հավերժացնելն է: Փաթեթն արդեն խորհրդարանում առաջին ընթերցում անցել է, երկրորդից առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ լսումներ էր հրավիրել, որին մասնակցում էին հանրային սեկտորի ներկայացուցիչներ, կուսակցականներ, փորձագետներ: Եվ գրեթե բոլորը՝ բացառությամբ Դանիել Իոաննիսյանի, մտահոգություն հայտնեցին այն աղմկահարույց դրույթի վերաբերյալ, որը կառավարությանը լիազորում է՝ քվեարկությունից հետո մինչ նախնական արդյունքների արձանագրումը, ռազմական կամ արտակարգ դրության հայտարարման միջոցով չեղարկել քվեարկության արդյունքները ու վերաքվեարկություն նշանակել։ Դիցուք` քվեարկությունից հետո նախնական արդյունքները պարզ դառնալուն պես Փաշինյանը, տեսնելով, որ պարտվում է, կարող է  ինչ-ինչ պատրվակով ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարել եւ չեղարկել ընտրությունների արդյունքները։ 

Մենք գրել էինք, որ այս դրույթն արժանացել է անգամ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների ուշադրությանը: Իսկ երեկ խորհրդարանական լսումների ժամանակ հայտնի դարձավ, որ Վենետիկի հանձնաժողովը նույնպես դրա վերաբերյալ վերապահում է հայտնել: Կարեւորել է պետության անվտանգությունը, բայցեւ շարունակել է, որ դրանք չեն կարող չեղարկել քաղաքացու կամարտահայտությունը։ 

Սակայն Նիկոլ Փաշինյանի վարչակարգը փաստացի արհամարհել է այդ կարծիքը եւ աղմկահարույց փաթեթն ուղարկել խորհրդարան: Ավելին, այն արդեն առաջին ընթերցմամբ անցել է, որից հետո միայն աղմուկ բարձրացավ, գաղտնազերծվեցին նրանց մտադրությունները։

Մեզ պատմեցին, որ դեսպանները ՀՀ իշխանություններին հասկացրել են, որ օրենսգիրքն այդ դրույթով ընդունելու դեպքում հետագայում կարող են խնդիրներ ունենալ, դիցուք` զրկվել որոշ միջազգային ժողովրդավարական կառույցների ֆինանսավորումից եւ այլն: Թերեւս, հենց այս նկատառումից ելնելով, որոշել են թեթեւակի խմբագրել այն: Եվ երեկվա լսումներն էլ, ըստ ամենայնի, այդ նպատակով էին, որ կցկտուր հայտարարեն, թե իբր վերանայելու են այդ դրույթները: Սակայն, լսելով հարցի հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանի պարզաբանումները, պարզ դարձավ, որ մեծ հույսեր պետք չէ փափայել, որ իշխանությունը կհրաժարվի այդ աղմկահարույց դրույթից։

Փոխնախարարը մանրամասնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում քննարկումներ են եղել, քանի որ ընդդիմադիրներն այդ խնդիրները բարձրաձայնել էին, եւ կա համապատասխան պայմանավորվածություն, որը կներկայացվի կառավարության հաստատմանը։

Կհաստատի՞ կառավարությունը, թե՞ ոչ, պարզ կդառնա դեկտեմբերի սկզբներին, երբ փաթեթը խորհրդարան կուղարկվի վերջնական ընդունման։ Իսկ խնդրո առարկա դրույթի մասով, ինչպես փոխնախարարն ասաց, հետեւյալ պայմանավորվածությանն են եկել․ «Եթե դրությունները հայտարարվում են ընտրության օրը` 20։00-ից հետո, այսինքն՝ մինչեւ ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը եւ արձանագրությունների կազմումը, ապա քվեարկության արդյունքների ամփոփումը շարունակվում է այն տեղամասերում, որտեղ հնարավոր է իրականացնել ամփոփում, որից հետո գործընթացը կրկին կասեցվում է: Կատարված փոփոխության նպատակն այն է, որ ընտրությունների արդյունքները չզրոյացվեն հայտարարված ռազմական կամ արտակարգ դրության արդյունքում, եւ եթե հնարավոր է, ամփոփվեն դրանք»։ Ասաց փոխնախարարը, բայցեւ հավելեց․ «Հետագայում` գործընթացը վերսկսելուց հետո ԿԸՀ-ն կարող է վերաքվեարկություն նշանակել այն ընտրատեղամասերում, որոնցում կծագի դրա անհրաժեշտությունը»։

Լսումներից հետո փորձեցինք փոխնախարարից կոնկրետ պարզաբանումներ լսել, սակայն նա հրաժարվեց՝ ասելով, որ քանի դեռ վիճահարույց դրույթների մասով չկա վերջնական որոշում, ինքը չի խոսի։ Ստացվում է՝ եթե անգամ փոխնախարարի ներկայացրած տարբերակով խմբագրեն նախագիծը, կնշանակի, որ արտակարգ կամ ռազմական դրությունների վերացումից հետո ԿԸՀ-ն կարող է ՀՀ մոտ 2 հազար ընտրատեղամասերից, ասենք, 1999-ում տեսնել վերաքվեարկության անհրաժեշտություն, և այդքանն էլ բավարար է, որ արդյունքները հիմնովին փոխվեն, եւ Փաշինյանի ռեժիմը շարունակի իշխել։

ՀԳ. Իրեն քաղհասարակություն և արեւմտամետ հռչակած Դանիել Իոաննիսյանն էր միայն կողմ այս դրույթին` տարօրինակ բացատրությամբ․ նա զուգահեռ անցկացրեց 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հետ։ Ըստ նրա՝ իշխանությունները, ըստ էության, կարող են իշխանությունը յուրացնելու հնարավորություն ունենալ արտակարգ եւ ռազմական դրություն հայտարարելով, ուստի պետք է ամրագրել, որ այդ դեպքերում զրոյացվում են քվեարկության արդյունքները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում