Լույս չի լինի մի շարք հասցեներումՄոսկվան Փհենյանին հրավիրել է մասնակցելու մայիսի 9-ի Հաղթանակի շքերթինՊրեմիերա․ Ռազմիկ Ամյան և Սոնա-«Գիտես»Ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունըԱհաբեկիչները հարձակվել են Սիրիայում Իրանի հյուպատոսության վրաՎրաստանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում«Բարեկամության գավաթ»․ Հայաաստանը նվաճեց 8 ոսկե մեդալԿանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըԹբիլիսիում  ընթացող ընդդիմության ցույցերի ժամանակ 8 ռուս է ձերբակալվելՀՀ իշխանությունը ավելի քան 120 հազար արցախցիներին դադարել է ճանաչել որպես քաղաքացիներշ․ Տաթևիկ Սողոյան Եվրոպան ցուցումներ է պատրաստում պատերազմի դեպքումՎրաստանի նախագահը հայտարարել է, որ հրաժարական չի տաՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնըՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
«Միցուբիշի»-ն բախվել է Երևան-Երասխ էլեկտրագնացքին (լուսանկար)
«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ 2023թ․ հոկտեմբերին զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող անձի մասով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբՄաշտոցի պողոտայի և Արգիշտիի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ Մալաթիայի Ներքին Հրազդան ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Անահիտ Ավանեսյանը գնացել է Բալի, որ խոսի իմունիզացիայից  «ՀԱՄԱՍ»-ն Իսրայելին մեղադրել են Գազայի հատվածում միջազգայնորեն արգելված զենք կիրառելու մեջՔաղաքացին մարմնում թաքցված թմրամիջոցը փոխանցել է կալանավորված անձինԱյսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը․ Ժաննա ԱնդրեասյանՌուսաստանի Դաշնության առաջ կանգնած է միջուկային փորձարկումները վերսկսելու հարցը. ՌյաբկովԱռաջին անգամ անցկացվել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժների ատեստավորումըՊարեկները Փամբակում նկատել են 2 երիտասարդի, որոնց մոտ հրացաններ են եղել Հաջորդ թիրախը կարող է դառնալ Իրաքը. Տիգրան ԱբրահամյանՄահացել է Սուրեն Մխիթարյանը
Հայտնի է, թե ովքեր ձմեռային զորակոչին զինծառայությունից կստանան տարկետում
Նիկոլն իր կադրային փոփոխությունների ձևով և ուղղություններով հերթական անգամ անարգեց Սահմանադրությունը. Աշոտյան
Ինչո՞ւ է հյուպատոսը հեռացել Հալեպից. պարզաբանում է ԱԳՆ-ն
Ստեփանակերտի քաղաքապետի գործով Քննչականն առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, այն էլ կանենք» կարգախոսով․ փաստաբան
Փաշինյանն ու Աննա Հակոբյանը արդեն ամանորյա ֆոտոսեսիա են անում (տեսանյութ)Ապրել մինչև հունվարի 20-ը․ ԹևանյանԹուրքիան ներգրավված չէ Հալեպում տեղի ունեցող բախումներում. Հաքան ՖիդանԽաչատրյանի անվան փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում դասական երաժշտության գլուխգործոցներԲաժանվում ենք խաղաղությամբ. Գեղամ Նազարյանը դուրս է գալիս խմբակցությունից, բայց մանդատը վայր չի դնում Հալեպում կատարվածը բազմաթիվ խորքային փոփոխությունների արդյունք է. ՔաղաքագետՎրաստանի նախագահը մեկնաբանել է բողոքները Թբիլիսիում՝ Եվրոպային «արթնանալու» կոչ անելովՍկանդալից հետո Սերգեյ Լազարևը որոշել է լքել Ну-ка, все вместе! մրցույթի ժյուրիի կազմըՈչ մի կեղտոտ արշավ ինձ հետ չի պահելու իմ սկզբունքների համար պայքարում․ Արտակ ԲեգլարյանՀայկական մարդասիրական առաքելությունը շտապ տարհանվել է ՀալեպիցՓհենյանը միշտ Մոսկվայի հետ է լինելու. Կիմ Չեն ԸնԻջևանի ԵՊՀ-ում արցախցիների համար անցկացվեց «Կարիերայի նոր հնարավորություններ, հեռանկարներ» տոնավաճառԱդրբեջանին միայն պետք է «բղավել» Փաշինյանի վրա՝ իր նպատակներին հասնելու համար. Յակով ԿեդմիՏուժածների շրջանում հայեր չկան. մանրամասներ՝ Հալեպում տիրող իրավիճակիցՍպասվում է առանց տեղումների եղանակ, oդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆԳ նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկումԴեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցինՊայքարի ընթացքը հասել է վերջնահանգրվանին. շուտով ակտիվ գործողությունների մեջ կմտնենք. Բագրատ Սրբազան
Մամուլ

Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրացավ Արցախը հանձնելու կապիտուլյացիոն պայմանագրի և Արցախի պատմության վերջին էջը շրջելու գործընթացի 4-րդ տարելիցը։ Տարելից, քանի որ 2020 թվականից հետո լուսաբացները Հայաստանում այլևս տոնական չեղան։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեցին մի փաստաթուղթ, որով ավարտվեց սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը. այն կոչվեց «Եռակողմ հայտարարություն», որն ընդգրկում էր 9 կետեր: Դրանք են.

«1. Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր) կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։

2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 20-ը:

3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ 1960 զինվորներով` հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկայով:

4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հաջորդ 5 տարվա ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

5. Հակամարտության կողմերի համաձայնեցրած պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով ստեղծվում է Հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։

6. Հայաստանի Հանրապետությունը մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ միեւնույն ժամանակ չի շոշափի ք. Շուշին, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի Ստեփանակերտի եւ Հայաստանի միջեւ կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով:

7. Ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:

8. Կատարվում է ռազմագերիների եւ այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում:

9. Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:

Եռակողմ հայտարարության 1-ին կետը խախտվել է՝ համաձայն ՊՆ-ի կողմից արձանագրված փաստերի։ Ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերին հաջողվել էր գրավել Հադրութի շրջանի բոլոր բնակավայրերը բացառությամբ Խծաբերդ և Հին թաղեր գյուղերի: Ըստ համաձայնագրի՝ դրանք պետք է մնային հայկական ուժերի վերահսկողության ներքո. սակայն դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում իրականացրին երկու գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում դրանք նույնպես անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Նույն գործողության ընթացքում գերեվարվեց 62 զինծառայող։

3-րդ կետի վերաբերյալ սկանդալը հասունացավ ստորագրումից 4 տարի անց։ Հայաստանի լարված հարաբերություններն այնքան լարվեցին Ռուսաստանի Դաշնության հետ, որ ՌԴ իշխանությունները որոշեցին ռուս խաղաղապահներին հետ կանչել Մոսկվա, և Լաչինի միջանցքում արդեն տեւական ժամանակ է խաղաղապահներ չկան։ Համաձայնագրի 4-րդ կետի համաձայն՝ խաղաղապահները պետք է Լաչինի միջանցքում մնային 5 տարի, այնինչ նրանք, անգամ 4 տարին չլրացած, հեռացան Հայաստանից։

Հարկ է նշել, որ 5-րդ կետի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 11-ին Թուրքիան եւ Ռուսաստանը ստորագրեցին Ղարաբաղում հրադադարի վերահսկման եւ մոնիթորինգի՝ ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու փոխըմբռնման հուշագիրը։ 2021-ի սկզբին Աղդամում տեղակայվեց ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը, որ հետագայում՝ 2024 թվականի ապրիլի 26-ին, փակվեց։ Այսինքն՝ սա ևս մեկ ձախողում է եռակողմ պայմանագրի չկատարման հարցում։

Համաձայնագրի 6-րդ կետը ոչ մի կերպ իրականացված չէ, քանի որ ստորագրումից 3 տարի անց Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ պատերազմական գործողությունները 2023 թվականի սեպտեմբերին ամբողջությամբ շրջեցին Արցախի պատմության էջը։ Ադրբեջանը չկատարեց իր պարտավորությունները, իսկ Հայաստանի իշխանությունները լուռ ու համր համակերպվեցին Արցախի Հանրապետությունից հայ բնակիչների բռնի տեղահանմանը։

7-րդ կետով սահմանված և հաստատված՝ տեղահանվածների վերադարձը պատերազմից հետո մասամբ կատարվեց, սակայն Արցախ վերադարձած քաղաքացիներին Ադրբեջանի իշխանությունները դատապարտեցին սովի՝ գրեթե մեկ տարի նրանց պահելով բլոկադայի մեջ։

8-րդ կետը մնացել է մասամբ իրականացված, քանի որ պատերազմից հետո վերադարձած գերիներից զատ՝ հաստատված 80 գերիներ դեռ Հայաստան չեն վերադարձել։ Տարբեր նկարների և տեսանյութերի միջոցով նույնականացված զինծառայողների Բաքվում գտնվելը թշնամիները հերքում են, անգամ դիակներ դեռ չեն վերադարձվել։ Այս իրավիճակից հետո, 80 հաստատված գերիներից բացի, Ադրբեջանը 2023 թվականի ռազմական գործողություններից հետո առևանգեց նաև Արցախի բարձրաստիճան 8 պաշտոնյայի։

Համաձայնագրի 9-րդ կետի վերաբերյալ Հայաստանն ու Ադրբեջանը մինչև այսօր համաձայնության չեն եկել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Ադրբեջանը համաձայն չէ, որ հայկական կողմը չպետք է ապահովի ենթակառուցվածքների անվտանգությունը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև կռվախնձորը եռակողմ համաձայնագրի վերաբերյալ դեռեւս չի հանդարտվել։ Իսկ ՀՀ իշխանությունները դադարել են եռակողմ համաձայնագրի լուծման մասին հայտարարություններ անել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում