Համաշխարհային բանկը Ուկրաինային տրամադրել է ավելի քան 1,3 միլիարդ դոլար
Ուկրաինան և Համաշխարհային բանկը կնքեցին դրամաշնորհային համաձայնագիր՝ որի շրջանակներում Ուկրաինային կտրվի մոտ 1,37 միլիարդ դոլար:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։
Նշվում է, որ փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն եւ Համաշխարհային բանկի Արեւելյան Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Բոբ Սոմը։
Ծրագրի նպատակը պետական բյուջեի ծախսերի մասնակի փոխհատուցումն է, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության ոլորտին չառնչվող սոցիալական և հումանիտար ծախսերը։
Համաձայնագրի պայմաններով Ուկրաինան ԱՄՆ-ից 1,35 մլրդ դոլարի և 10,8 մլն եվրոյի չափով դրամաշնորհ կստանա: Գումարները պետբյուջե կհասնեն առաջիկա օրերին։