ԵԱՏՄ երկրների շարքում բենզինն ամենաթանկը Հայաստանում է
ԵԱՏՄ երկրների շարքում բենզինն ամենաթանկը Հայաստանում է։ Այդ մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ԵԱՏՄ երկրներում վառելիքի արժեքի մասին 2024 թվականի հաշվետվությունից։
Հայաստանում բենզինի մեկ լիտրի համար պետք է վճարել 1,36 դոլար, իսկ դիզելային վառելիքը 1,41 դոլար է։ Վառելիքի ամենացածր գները գրանցվել են Ղազախստանում, որտեղ մեկ լիտր բենզինն արժե միջինը 0,44 դոլար, իսկ դիզելը ՝ 0,64 դոլար։