Մայրաքաղաքի կենտրոնում մեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ներկայացվել է ոստիկանություն (տեսանյութ)
Նոյեմբերի 7-ին սոցիալական կայքերից մեկում տեսանյութեր էին տեղադրվել, որոնցում երևում էր, թե «Ռենջ Ռովեր» և «Պորշ» մակնիշի մեքենաներով տարբեր ժամանակահատվածներում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անտեսելով երթևեկության մյուս մասնակիցներին, Աբովյան, Թումանյան, Պուշկինի փողոցներում, Մաշտոցի պողոտայում և Հանրապետության հրապարակում երթևեկում են լուսացույցի կարմիր լույսի առկայությամբ, իսկ Պուշկինի փողոցում նաև երթևեկել են հանդիպակաց, Հանրապետության հրապարակում՝ անցնել գորգի վրայով: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է մայրաքաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ 29-ամյա երիտասարդը: Նա Վրացյան փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: