Էսօրվա ռեպրեսիաների «իրավական հիմքը». բացառիկ մանրամասներ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջՆա, ով համարձակորեն ասում է, որ կանգնած է իր հավատի և արժեքների կողքին և դրանց կրողն է, ենթարկվում է հետապնդումների և բանտարկության է տարվում. Տեր ՓառենԲախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ը․ ավտոբուսի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոցՀրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակըԱռգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ ՀարությունյանԱյս պահին ձերբակալվել է 7 անձ. ՔԿԳլխավոր դատախազն ինքն է լծվել նախաքննության փուլում կոնկրետ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին. հայտարարությունՊահանջում ենք դադարեցնել այս ապօրինի գործընթացը և վերականգնել արդարությունը. ՀԱԿ-ը՝ ՀԷՑ-ի պետականացման մասինԳեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ150,000 դրամի չափով սոցիալական աջակցության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդՔնում ես՝ ուշքդ սահմանի դմփոցն ա․ մեր բոլորի խնդիրն էդ ա, ո՞նց ադրբեջանցին կգա էստեղ կապրի՝ դարավոր թշնամի են մեզ նրանք․ Դեբեդ գյուղի բնակիչները կիսվել են իրենց մտորումներով (տեսանյութ)
Բերման է ենթարկվել նաև ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը
Ոչ միայն ապօրինաբար ձերբակալել են Տարոն Մանուկյանին, այլև այս պահին արգելում են նրան տեսակցել. ՓաստաբանԿիևում գիշերային հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվելՀՅԴ երիտասարդները Քննչական կոմիտեում են․ ՈւՂԻՂՏարան «Երկիր մեդիա»-ի կասետներից մեկը, որի վրա գրած էր կնունք, իմ հեռախոսը, ձեռքս վնասվել է. Գեղամ Մանուկյանը մանրամասներ է հրապարակումՁերբակալված ՀՅԴ անդամներին տեղափոխում են Պարույր Սևակ 4 հասցեում գտնվող Երևան քաղաքի քննչական վարչությունՄեղադրանքի հիմքում 5 տարի առաջ մահացած մարդու ցուցմունքն է. «Հրապարակ»
ԱԱԾ-ն առգրավել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել
Աբու Դաբիում սկսվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը. քննարկվելու է «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը. ադրբեջանական մամուլ
Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը. ՀՅԴ15 րոպեում 15 հազար գլխարկ են «սպառել». «Հրապարակ»
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան–Ալիև հանդիպումը
Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ
Այրվել էր գյուղի տներից մեկը՝ գույքով և հարակից երկու տների տանիքներըՄի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինենԻշխանության քաղաքական տեռորի ալիքը բարձրացավ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպումների արանքումՀայաստանն ու Վրաստանը քննարկել են, թե ինչպես ընդլայնել իրավապահ մարմինների միջև համագործակցությունըՋերմությամբ եմ հիշում Բուենոս Այրեսի հանդիպումները․ Խաչատուրյանի շնորհավորական ուղերձըՓաշինյանը ԱՄԷ նախագահի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել․ մանրամասներԿՀՎ-ի ղեկավարը պատրաստ է Թրամփին փոխանցել Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունՍտամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունըԿառավարության կողմից արցախցիների համար ծրագիրը «արտագաղթի ծրագիր է»․ ԹանդիլյանՎլադիմիր Պուտինը ՌԴ փոխարտգործնախարարին ազատել է պաշտոնիցԵվրոպական հանձնաժողովը կոչ է արել ԵՄ անդամ պետություններին ռազմավարական պահուստներ ստեղծելԵվրախորհրդարանը չի ճանաչել Վրաստանի խորհրդարանի և նախագահի օրինակարգությունը«Դա Հայաստանի ներքին գործն է»․ ԵՄ-ն հետևում է եկեղեցու շուրջ վերջին զարգացումներինՀայրենասեր լինելը հանցանք է համարվում. Գառնիկ ԴանիելյանԱյս պատմությունը Սամվելի մասին չէ, ոչ էլ՝ եկեղեցու. այս պատմության անունն է Հայկական հարց. ՄինասյանԵթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է, Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիականԱրցախից տեղահանված հազարավոր ընտանիքներ կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ՝ ունենալ սեփական անկյունՀարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի գնացքը հարվածել է խոշոր եղջերավոր անասունին, որը սատկել էՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԷՑ-ի պետականացման գործընթացըՀայաստանը զեկույց է ներկայացրել «դատական համակարգի անկախության ամրապնդման» վերաբերյալՊաշտոնական․ Արման Հովհաննիսյանը նոր ակումբ ունիՄանկապարտեզից 5 ամյա երեխա է հոսպիտալացվելԵՄ-ի գնահատմամբ՝ Հայաստանում դեռ քայլեր պետք է արվեն խտրականության բոլոր ձևերի վերացման համարԹուրքիայում PKK-ի շարժման էջը փակված էՄոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսում են Ռուսաստանից
Հասարակություն

Ռիսկերի արագ փոփոխվող լանդշաֆտը համապարփակ, ներառական և կայուն ջանքեր է պահանջում. Արփինե Սարգսյանի ելույթը

Նոյեմբերի 6-8-ը Մոնտենեգրոյում ընթացող Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 2024 թվականի տարածաշրջանային պլատֆորմի շրջանակում ելույթով հանդես է եկել ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Ելույթի տեքստն ամբողջությամբ՝ ստորև․

«Ձե՛րդ գերազանցություններ, հարգելի՛ պատվիրակներ,

Հայաստանի կառավարության անունից պատիվ ունեմ մասնակցելու այս կարևոր երկխոսությանը՝ աղետների ռիսկի նվազեցման 2024 թվականի տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում: Ռիսկերի արագ փոփոխվող լանդշաֆտը համապարփակ, ներառական և կայուն ջանքեր է պահանջում՝ արձագանքելու ինչպես նոր, այնպես էլ առաջացող ռիսկերին՝ միևնույն ժամանակ շարունակելով մեղմացնել խոցելիության երկարատև գործոնները:

Մենք ընդունում ենք, որ խոցելի խմբերի լիարժեք մասնակցության ապահովումը կարևոր նշանակություն ունի դիմակայուն հասարակության ստեղծման համար: Այս նպատակին հասնելու համար 2023 թ. հոկտեմբերին հաստատված աղետների ռիսկի կառավարման մեր նոր ռազմավարության մեջ մեծ ուշադրություն է դարձվում ներառական կառավարմանը: Ազգային քաղաքականությունը հատուկ մշակված է ԱՌՆ գործընթացների յուրաքանչյուր փուլում կանանց, երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկելու համար՝ սկսած ռիսկերի գնահատումից մինչև քաղաքականության մշակում և իրականացում:

Լավագույն փորձը ներառում է տեղական ռիսկերի նվազեցման նախաձեռնությունների խթանում, որոնք արտացոլում են այդ խոցելի խմբերի շահերը: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ համագործակցության շնորհիվ մենք իրականացնում ենք կարողությունների զարգացման և վերապատրաստման նպատակային նախաձեռնություններ՝ ապահովելով, որ այդ խմբերը ոչ միայն ներգրավված լինեն, այլև ակտիվորեն մասնակցեն որոշումների կայացման գործընթացին:

Հայաստանում տեղի ունեցած վերջին բնական աղետները շեշտեցին բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավման խիստ անհրաժեշտությունը: Մասնավորապես, 2024 թ. մայիսին Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած հանկարծակի ջրհեղեղները աղետների ռիսկի կառավարման ազգային և միջազգային միջոցառումներին զուգահեռ՝ կարևորեցին տեղական համայնքների և խոցելի խմբերի ներգրավվածությունը պատրաստվածության և արձագանքման ջանքերում: Մենք նաև բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի կառույցների ներգրավումն ու աջակցությունը հետաղետային կարիքների գնահատման գործընթացում։

Այս փորձը ձևավորել է մեր ընթացիկ քաղաքականությունը՝ ապահովելով ԱՌՆ ռազմավարությունների ապակենտրոնացում և համայնքային կողմնորոշում: Կայունության բարձրացումը չի կարող իրականացվել վերևից ներքև սկզբունքով. այն պետք է արտացոլի բնական աղետների հետևանքների դեմ պայքարի առաջնագծում գտնվողների գիտելիքները, կարիքներն ու հնարավորությունները: Սա հանգեցրել է բարեփոխումների, որոնք պետք է ամրապնդեն տեղական կառավարման կառույցները և ընդլայնեն համագործակցությունը պետական կառույցների և ոչ պետական շահագրգիռ կողմերի միջև, ինչպիսիք են տեղական հասարակական կազմակերպությունները և համայնքային ղեկավարները՝ ապահովելով աղետների դեմ պայքարի մեր համակարգերի ավելի ընդգրկուն և հարմարվողական բնույթը:

Տեղական համայնքների գիտելիքների օգտագործումը աղետների ռիսկի նվազեցման և կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատմամբ մեր մոտեցման առանցքային տարրն է:

Հայաստանի գյուղական բնակավայրերում տեղական պրակտիկաները, ինչպիսիք են ջրային ռեսուրսների կառավարման ավանդական համակարգերը և հողօգտագործման մեթոդները, անգնահատելի աղբյուր են էկոլոգիական ռիսկերի և խոցելիությունների ըմբռնման համար: Քաղաքային զարգացման մեջ շոշափելի արդյունքների հասնելու և ռիսկերը հաշվի առնող վարքագիծը փոխելու, տնտեսությունը կլիմայի փոփոխությանը հարմարեցնելու և կենսունակ հասարակության զարգացման համար անվտանգ միջավայր ստեղծելու համար չափազանց կարևոր է բազմակողմ մոտեցումը, որը հաշվի է առնվում օրենսդրական դաշտի նոր փոփոխություններում:

Մասնավոր հատվածի ներգրավումը ԱՌՆ համապարփակ ռազմավարության կարևոր մասն է: Մասնավոր հատվածը վերահսկում է կարևոր ենթակառուցվածքներ, մատակարարման շղթաներ և ռեսուրսներ, ինչն անհրաժեշտ է դարձնում աղետներին արդյունավետ պատրաստվածության և արձագանքման մեջ նրա մասնակցությունը: Մենք գտնվում ենք համայնքային կամավոր կազմակերպությունների առաջխաղացման մեխանիզմների նորոգման գործընթացում՝ տեղական բնակչության մասնակցությունն ավելի լավ իրականացնելու համար:

Բացի այդ, մենք խրախուսում ենք կառավարությանը, մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը միավորող համագործակցության հարթակների ստեղծումը՝ ԱՌՆ ոլորտում նորարարությունների և ընդհանուր պատասխանատվության քննարկման համար:

Տեխնոլոգիական նորարարությունների փոխանակման այս հարթակները գրավում են նաև երիտասարդներին և երեխաներին, ովքեր հետաքրքրված են ռոբոտաշինությամբ, արհեստական բանականությամբ և այլ տեխնոլոգիաներով, ինչը ոչ միայն օգնում է համապատասխանեցնել պետական և մասնավոր շահերը, այլև թույլ է տալիս գործարարությանն ակտիվ դեր ունենալ դիմակայուն համայնքներ ստեղծելու մեջ:

Շնորհակալություն»: