Աբովյանում բախվել է 3 մեքենա. կան տուժածներTikTok-ում հայտնվել են իմ անունն ու նկարները կրող տարբեր էջեր. Առուշ Առուշանյան
Մարզերից Երևան եկող ավտոբուսները երթը կավարտեն ավտոկայարաններում, Երևանով չեն երթևեկի. Iravaban.net
Մհեր Գրիգորյանը և Բելգիայի դեսպանը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի իրականացումըՀրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
6-րդ ուսումնարանի լսարանում 16 տարեկան անչափահասի են դանակահարել
Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ«Ծիրան»-ի հացի արտադրամասի գործունեությունն է կասեցվելԿիրանցի երեխաները վտանգներ զգալով՝ վախենում են խաղալ սահմանի եզրին գտնվող խաղահրապարակում. Ոսկան ՍարգսյանՄԻԵԴ-ը հաստատեց՝ մածունը սև չի լինում․ Դավիթ Հարությունյանը՝ դատավոր Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ի արձանագանքի մասինԿարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել․ Դոնալդ ԹրամփՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի․ Արման ԹաթոյանՈւկրաինան մոտ 120 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ռուսաստանի վրաԱրման Սահակյանն ազատ է արձակվել՝ վարչական հսկողությամբ, մյուսների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ ՀՀ ՊՎԾ հանրային գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից 2024թ. դիտարկվել է 13.680 գնման ընթացակարգՀԿԵ-ի սոցծրագրերի ծավալը 2024-ին կազմել է շուրջ 215 մլն դրամՄիջուկային տերությունների միջև բախման վտանգը մեծանում է․ ՇոյգուՌազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Տիգրան ԱբրահամյանՄոսկվան և Կիևը ենթարկվել են ԱԹՍ-ների հարվածներիԻնչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավորԱդրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների. «Հրապարակ»Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվել Զելենսկու պատճառով. ԹրամփՁերբակալվել է Արման ՍահակյանըՎահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴՔՊ-ն Գյումրիում հիստերիկ ջղաձգումների մեջ է. «Իրավունք»Ամիսներ առաջ Փաշինյանը կտրուկ դեմ էր հանրաքվեին. ինչո՞վ է պայմանավորված այս կտրուկ «կերպարանափոխությունը». «Ժողովուրդ»300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիևն առաջ է բրդում. «Հրապարակ»Գյումրիում արտահերթ ընտրությունները կարող են վերածվել կլանային բախումների. «Իրավունք»Նահապետ Գեւորգյանի որդու հարցը քննչական կոմիտեում է. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցների դեմ պայքարին. «Հրապարակ»Ադրբեջանցի զինծառայող է մահացել օկուպացված ՔարվաճառումԿրեմլն արձագանքել է Ռուսաստանին ուղղված Դոնալդ Թրամփի վերջնագրինՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարները խորհրդակցություն կհրավիրեն «Ակադեմիական քաղաք»-ի իրականացման համար ճարտարապետական նախագծման ծառայություններ են ձեռք բերում Թուրքիայի հանգստավայրում բռնկված հրդեհի գործով ձերբակալվածների թիվը հասել է 12-ի Լեգենդ Սոնն իր անունը գրեց Տոտենհեմի պատմության մեջ ՔՊ-ն նիստ է գումարել․ կրթական հարցեր են քննարկել Մեքենան Նուբարաշենի կամրջից իջել է ձորը և չի կարողացել տեղաշարժվել․ փրկարարները հասել են օգնության Հետևյալ հատվածներում երթևեկություն ժամանակավորապես կդադարեցվի Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է սպանվել «Գիտության և կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է»․ Փաշինյան Կիևն ակնկալում է, որ արևմուտքը մոտ 50,000 խաղաղապահ կուղարկի ՈւկրաինաՏրանսպորտի վճարման համար այսուհետ առաջարկվում է երեք տարբերակ Սյունիքում մեքենան 25 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել է ձորում․ վիրավոր կա Արցախից բռնահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր են տրամադրել Փաշինյանն առաջիկայում կայցելի ԱՄՆ․ մանրամասներ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ մեքենան վերածվել է մոխրակույտի․ վարորդը հոսպիտալացվել է Փաշինյանը Խորվաթիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանը, առևտրատնտեսական համագործակցությունը
Հասարակություն

Հյուրանոց-ռեստորանի աշխատակիցը թմրանյութ էր ձեռք բերել

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են Երևանի 40–ամյա բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ։

Քրեական վարույթի շրջանակներում 2024թ․ նոյեմբերի 5-ին ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է ՀՀ Արարատի մարզում գործող հյուրանոց-ռեստորաններից մեկում որպես մատուցող աշխատող անձը, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր, ըստ իր հայտարարության, «Կրիստալ» տեսակի թմրամիջոց։

Ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ հիշյալ անձը նշված թմրամիջոցի նմանվող զանգվածը՝ 2,42 գրամ քաշով, ձեռք է բերել նույն հյուրանոց-ռեստորանի աշխատակից՝ Երևանի 40–ամյա բնակչից։ Կատարված փորձաքննությամբ հաստատվել է, որ նշված զանգվածը «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց է։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 40–ամյա տղամարդը, շահադիտական դրդումներով թմրամիջոց իրացնելու նպատակով, Իրանի Իսլամական Հանրապետության՝ դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ հիշյալ թմրամիջոցը, որը իրացման նպատակով, գրեթե հավասար քաշերով, փաթեթավորել է երեք տարբեր փաթեթներում: 2024թ․ նոյեմբերի սկզբներին 40–ամյա տղամարդը հիշյալ թմրամիջոցը, փաթեթներում փաթեթավորված վիճակում, գումարի դիմաց, Մասիս համայնքի վարչական տարածքում ապօրինի իրացրել է իր գործընկերոջը, որն էլ նոյեմբերի 5-ին հայտնաբերվել և վերցվել է վերջինիս անձնական խուզարկությամբ։

Երևանի 40-ամյա բնակչի աշխատավայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակի, մասնավորապես՝ ընդհանուր 772գ «Մարիխուանա» տեսակի, 559գ «Հաշիշ» տեսակի և 274գ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ՝ փաթեթավորված վիճակում, ինչպես նաև բազմաթիվ զիպ փականներ, կշեռքներ։ Հայտնաբերված զանգվածների բնույթն ու կոնկրետ քաշերը պարզելու նպատակով նշանակվել է համապատասխան փորձաքննություն։

Բացի այդ, նշված անձի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր շուրջ 500 փաթեթ առանց ակցիզների, տեղական և արտերկրյա արտադրության տարբեր տեսակի ծխախոտների տուփեր։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 40–ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու հիմքով և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում ինչպես թմրամիջոցների, այնպես էլ հայտնաբերված անակցիզ ծխախոտների ձեռքբերման աղբյուրները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը պարզելու նպատակով։