Էդ իրավական գիտելիքներո՞վ եք համակարգում իրավական, օրենսդրական պրոցեսները. Էդգար Ղազարյանը՝ ԱՆ փոխնախարարին
«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հարցով դիմեց հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանին։
«Արդարադատության նախարարության կայքում ձեր կենսագրության տվյալներում նշված է, որ փոխնախարարի պաշտոնը ստանձնել եք 2022 թ.մայիսի 20-ից վարչապետի հրամանագրով։
Վարչապետը հրամանագրեր չի ընդունում, ընդունում է միայն որոշումներ, կարգադրություններ, դուք նշանակվել եք վարչապետի որոշմամբ։ Էդ իրավական գիտելիքներո՞վ եք դուք ընդհանրապես համակարգում արդարադատության ոլորտում ամբոջ իրավական, օերնսդրական պրոցեսները»,- հարցրեց Էդգար Ղազարյանը։
ՔՊ-ական Վարդան Վարդանյանը խնդրեց խոսել լսումների թեմայով։
Հարցերն ուղղելուց հետո Վլադմիր Վարդանյանը պահանջեց անջատել Էդգար Ղազարյանի խոսափողը։
Փոխնախարարը պատասխանեց Ղազարյանի հարցադրմանը. «Հրամանագրի մասով՝ ես չեմ տեղադրում կայքում, կստուգեմ, եթե նման սխալ կա, իհարկե, կուղղենք»։